Արդեն 5 տարի է՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը կազմակերպում է բաց դռների օր դպրոցականների և ուսանողների համար:
Կենդանաբանության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին:
Դպրոցականները լսեցին հետաքրքիր տեղեկություններ կենդանիների մասին, դիտեցին տեսաֆիլմ և ծանոթացան թանգարանային նմուշներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի ուսանողները, որոնց համար նախօրոք անցկացվել էր հատուկ սեմինար-քննարկում:
Այսօր ամբիոնի հատուկ հյուրերն էին նաև Շիրակի պետական համալսարանի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի ուսանողները, որոնք կատարեցին գիտափորձեր:
Նշենք նաև, որ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար հոկտեմբերի 4-5-ը կազմակերպվում է արշավ դեպի Վայոց ձորի Եղեգիս համայնք, որտեղ կարող են դիտարկումներ կատարել տվյալ տարածքի կենդանական աշխարհի վերաբերյալ:

2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը: