12.02.2009 | 
Ուսանողական, Կրթություն
ՄՐՑՈՒՅԹ ԱՌԱՋԱԴԵՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄՐՑՈՒՅԹ ԱՌԱՋԱԴԵՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայ օգնության ֆոնդը հայտարարում է «Կրթական դրամաշնորհ» մրցույթ:

Հայտարարած մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց միջին գնահատականը բարձր է 4,3 միավորից: «Կրթական դրամաշնորհ» մրցույթի հիմնական նպատակն է ՀՀ բուհերի բակալավրիատում եւ մագիստրատուրայում սովորող 150 առաջադեմ ուսանողներին խրախուսելը` յուրաքանչյուրին ուսանողին տրամադրելով 70. 000 դրամ դրամաշնորհ եւ համապատասխան պատվոգիր:

 

Մրցույթին մասնակցելու համար ուսանողները մինչեւ ս.թ. մարտի 5-ը ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի գրասենյակ (ք. Երեւան, Մովսես Խորենացու 22) պետք է ներկայացնեն դիմում, ստուգարքային գրքույկի պատճենը ու «Աշխատանքային եւ անձնական ի՞նչ նպատակների կուզենայիք հասնել Ձեր կյանքում» խորագիրը կրող շարադրություն:

 

Հաղթողների ընտրությունը կատարվելու է երկու փուլով` ներկայացված փաստաթղթերի հիման վրա (ս.թ. մարտի 5-ից ապրիլի 10-ը), անհրաժեշտության դեպքում առանձին ուսանողներ կհրավիրվեն հարցազրույցի (ապրիլի 10-ից մայիսի 15-ը): Մրցույթի հաղթողների վերջնական ընտրությունը կատարելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող հանձնաժողովը 2009 թվականի մայիսի կեսին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Երեւանի պետական համալսարանում 2009 թվականի մայիսի վերջին:

 

«Կրթական դրամաշնորհ» մրցույթի մասնակցության դիմումի ձեւն ուսանողները կարող են վերցնել իրենց ֆակուլտետի դեկանատից, ուսխորհրդից, ՀՕՖ-ի գրասենյակից, ինչպես նաեւ կարող են արտատպել հետեւյալ ինտերնետային հասցեից` http://www. farusa. org/ Dimum. html, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով` 52-66-60, 56-11-08: Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդը բարեգործական կազմակերպություն է, որը մեր երկրում ստեղծվել է 1988 թվականին` ավերիչ երկրաշարժից հետո:

 

ՀՕՖ-ն անցած 20 տարիների ընթացքում Հայաստանում եւ Արցախում իրականացրել է շուրջ 280 մլն. դոլարի մարդասիրական օգնություն: «Կրթական դրամաշնորհ» մրցույթի նախաձեռնողը Հայաստանում ծնված եւ ուսանած Աշոտ Հայրապետյանն է, ով տարիներ առաջ եւս պարգեւատրվել է նմանօրինակ մրցանակով:

Այլ նորություններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ  ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում Գերմանիայի Բունդեսթագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ)» ծրագրի վերաբերյալ։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։