27.02.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ՃԳՆԱԺԱՄԸ ՆՐԱՆՑ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
ՃԳՆԱԺԱՄԸ ՆՐԱՆՑ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
«Սինոփսիսը» կարողացել է դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամին:

Այս մասին հայտնեց ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ, «Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը ԵՊՀ ռադիոֆիզիկայի, ինչպես նաեւ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ներկայացվող թեման վերաբերում էր ներկայիս տնտեսության պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անկմանը, ծառացած խնդիրներին եւ դրանց դիմակայելու հնարավորություններին:

 

Ըստ նրա` այսօր դեռ ճգնաժամի ելքն անկանխատեսելի է, պարզ չէ, թե որքան կտեւի եւ որքան կխորանա այն: Պետք է կայունություն ապահովել ընկերության համար , որ հետագայում ազդեցությունը խորը չլինի: Ճգնաժամն ազդել է բանկերի, նրանց վարկային քաղաքականության վրա: Նկատելի են նաեւ նրա` էլեկտրոնիկայի շուկայի վրա թողած բացասական հետեւանքները: Այդ մասին է վկայում համակարգիչների, հեռախոսների կամ հեռուստացույցների փոքրաթիվ վաճառքը: « Ընդ որում, անկումը կատարվել է շատ ավելի արագ, քան կանխատեսվում էր: Իսկ մենք գիտենք, որ տնտեսությունն անկումի եւ վերելքի փուլեր ունի: Եւ յուրաքանչյուր հաջորդ վերելք շատ ավելի բարձր է նախորդից»,- նկատեց Ռիչ Գոլդմանը` այդպիսով բացատրելով իրենց ընկերության գործունեության սկզբունքները:

 

Երբ էլեկտրոնային սարքերի արտադրությունը կամ սպառումը նվազում է, բնականաբար, ինտեգրալ սխեմաների վրա դա եւս ազդում է: Մասնագետի խոսքով` պետք է նորարարություններ կատարվեն ինտեգրված սխեմաների ոլորտում` անկմանը դիմակայելու համար: Բանախոսը կենտրոնացավ հատկապես ծրագրային ապահովության ստուգման կարեւորության հարցի վրա` նախանշելով, թե ինչպես պետք է «Սինոփսիսը», որ զբաղվում է էլեկտրոնային ավտոմատացված նախագծմամբ, դուրս գա այս վիճակից:

 

« Մեր ընկերությունն ստեղծում է այնպիսի միջոցներ, որոնցով նախագծվում են ինտեգրված սխեմաները, դրանք էլ իրենց հերթին օգտագործվում են էլեկտրոնային սարքերում»,- հիշեցրեց Ռիչ Գոլդմանը: Պահպանողական եւ տնտեսող քաղաքականության շնորհիվ այս տարի «Սինոփսիսը» դարձել է իր բնագավառի առաջատարը: «Մենք ունենք տեխնիկական շատ ուժեղ լուծումներ, հզոր ծրագրեր: Մեր վերջին ստեղծագործությունը “Custom designer” ծրագիրն է, ստեղծվել է Հայաստանում, հայաստանցիների կողմից»,- հպարտությամբ նշեց բանախոսը` նկատելով, որ բազմաթիվ հզոր կազմակերպություններ հենց իրենց աշխատանքային գործիքներն են սպառում:

 

ԵՊՀ ուսանողների հետ նման հանդիպումը եւ ներկայացվող հաշվետվությունը նպատակ ուներ ոլորտի ապագա մասնագետներին ծանոթացնել «Սինոփսիս» ընկերության ձեռքբերումներին, կայուն զարգացման սկզբունքներին, քանի որ հենց ռադիոֆիզիկայի ոլորտի մասնագետներն են վաղը համալրելու ընկերության գիտահետազոտական աշխատանքների 1500 ինժեներների շարքը:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։