26.06.2009 | 
Կրթություն, Հասարակություն
21-ՐԴ ԴԱՐԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
21-ՐԴ ԴԱՐԻ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Հիշե՛ք` չի կարելի վստահել անձնագիրը ոչ մեկին»:

Այս կարգախոսն ԱՄՔՈՐ-Հայաստան ՀԿ-ի հերթական հիշեցումն է այն քաղաքացիներին, ովքեր ինքնաբերաբար դառնում են թրաֆիկինգի զոհ: Հունիսի 26-ին ԱՄՔՈՐ -Հայաստան ՀԿ-ն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպել էր «Թրաֆիկինգի նկատմամբ խոցելիության նվազեցումը երիտասարդության շրջանում` զբաղվածության ապահովման միջոցով» խորագրով կլոր սեղան-քննարկում: Թրաֆիկինգը սերտորեն կապված է «ստրկություն», «ստրկության նմանվող սովորություններ», «հարկադիր աշխատանք» տերմինների հետ:

 

Կլոր սեղան-քննարկմանը զեկույցներով հանդես եկան ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցը, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը, «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Հասմիկ Էդիլյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդների համագործակցության եւ վերլուծության բաժնի պետ Թամարա Թորոսյանը, Հայաստանի գործարարների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

 

Հայաստանում ԱՄՔՈՐ-ի առաքելությունն է պայքարել աղքատության դեմ եւ աջակցել սոցիալ-տնտեսական զարգացմանը` նպաստելով առողջ եւ հարուստ հասարակություն ունենալուն: Հայաստանում թրաֆիկինգի խնդիրներին արագորեն արձագանքելու համար ԱՄՔՈՐ-ն արդյունավետ համագործակցության ռազմավարություն է մշակել համապատասխան պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ ՀԿ-ների հետ: Ընտրված պետական կառույցներից մեկը ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնն է: «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի ծրագրի ղեկավար Հասմիկ Էդիլյանը կարծում է, որ երիտասարդներն այսօր մեր հասարակության ամենախոցելի մասն են կազմում: «Շատ կարեւոր է թրաֆիկինգի բնագավառում տեղեկատվության մշակման յուրահատուկ քաղաքականություն իրականացնել: Ահավոր է, երբ թրաֆիկինգի զոհ է դառնում կրթված եւ բանիմաց մի անձնավորություն, իսկ պատճառը տեղեկատվության բացակայությունն է»:

 

Իսկ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցը նախ ներկայացրեց կենտրոնի հիմնական գործունեությունը, ապա ավելացրեց. «Մեր կենտրոնի թիրախային հիմնական խմբերն են ԵՊՀ ուսանողները եւ շրջանավարտները: Տարբեր գիտաժողովների եւ դասընթացների միջոցով փորձում ենք նրանց պահել տեղեկատվության կիզակետում, սակայն իրազեկության բարձրացումը, հավաստիացնում եմ, հնարավոր է միայն առողջ համագործակցության արդյունքում»:

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնին` բանիմաց շրջանավարտներ երաշխավորելու համար, եւ հույս հայտնեց, որ հիմք դրված համագործակցության արմատները դեռ կխորանան:

Այլ նորություններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՒՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր ապագա իրավագետների համար բանախոսությամբ է հանդես եկել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԵՎ ՈՐԱԿՆԵՐՍ ԿԻՍՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՊԱՏԻՍ ՀԵՏ. ԴԱ ԻՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԺԱՍՄԵՆ ԱՂԱՍՅԱՆ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանի կյանքում համալսարանական արժեքներն ու բարքերը մեծ դերակատարություն են ունեցել: