11.02.2009 | 
Ուսանողական, Քաղաքականություն
ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈւՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈւՆԴԵՍԹԱԳԸ
ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈւՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈւՆԴԵՍԹԱԳԸ
2010-ի մարտի 1-ին կմեկնարկի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի, Բեռլինի ազատ, Բեռլինի Հումբոլդ եւ Բեռլինի տեխնիկական համալսարանների հետ համատեղ իրականացվող կրթաթոշակի ծրագրում Հայաստանը ներառված է 2007 թ-ից: Ծրագիրը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան) ուսանողների համար, ովքեր իրենց մասնագիտական եւ անձնական որակներով ապագայում ղեկավար եւ/կամ հրահանգչային գործունեություն ծավալելու նախադրյալներ ունեն:

 

Մասնակցության համար պարտադիր նախապայմաններն են ՀՀ քաղաքացիությունը, համալսարանական կրթությունը, գերմաներենի շատ լավ իմացությունն ու կրթաթոշակն ստանալու պահին դիմորդի 30 տարեկանը լրացած չլինելը: Բունդեսթագը երիտասարդներին հնարավորություն է տալիս խորհրդարանի անդամներից մեկի մոտ անցկացնել 15-շաբաթյա գործունեության ընթացքում ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին եւ քաղաքական որոշումների կայացման գործընթացին, փորձառություն ձեռք բերել խորհրդարանական աշխատանքների ասպարեզում: 2007 թ-ի նոյեմբերին Հայաստան էին ժամանել ԳԴՀ պառլամենտի պատգամավոր տիկին Լիդիա Վեստրիչը եւ Բեռլինի Հումբոլդի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Ուվե Յենս Նագելը:

 

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նրանք տեղեկացրին, որ սովորաբար ծրագրի մասնակիցների թիվը որոշվում է` հաշվի առնելով մասնակից երկրի բնակչության թվաքանակը, եւ ըստ այդմ` Հայաստանին հատկացվում է 3 տեղ: Սակայն մեր ուսանողների ցուցաբերած հրաշալի արդյունքների շնորհիվ 2008 թ-ին Հայաստանից Գերմանիա է մեկնել 5 հոգի: «ՄԽԿ-2010» ծրագիրն սկսվում է 2010-ի մարտի 1-ին եւ ավարտվում նույն տարվա հուլիսի 31-ին:

 

Ծրագրին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 28 երկրների շուրջ 120 կրթաթոշակակիրներ: Կրթաթոշակի նախապայմանների, դիմումների ընդունման ժամկետների եւ ձեւերի մասին տեղեկություններ կարելի է ստանալ www.bundestage.de/ips համացանցային էջում, որի հղումը կարելի է գտնել նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանության կայքէջում: Այստեղ զետեղված են գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկներ, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ դիմորդին եւ մրցույթին վերաբերող հարցաթերթիկները:

Այլ նորություններ
«ԻՐԱԶԵԿՈՒՄ. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ». ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ քննություններին ընդառաջ կազմակերպվել և իրականացվել է ավանդական դարձած «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» երկօրյա ծրագիրը:
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը: