09.06.2008 | 
Հասարակություն
ՀԱՅ ԵՎ ԵՎՐՈՊԱՑԻ ՈՒՍԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀԱՅ ԵՎ ԵՎՐՈՊԱՑԻ ՈՒՍԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հայաստանի ուսանողներին մտահոգում են նույն խնդիրները, ինչ Եվրոպայի բազմաթիվ երկրների ուսանողներին»,- վստահ է Եվրոպայի ուսանողական միության նախագահ Կոեն Գեվենրը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հրավերով մեկշաբաթյա այցով Հայաստան են ժամանել Եվրոպայի ուսանողական միության անդամները` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի գծով պատասխանատուի ղեկավարությամբ: Այցի նպատակներն են ծանոթանալ Հայաստանի ուսանողական կառույցներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը, պարզել, թե որքան ուսանողներ են ներգրավված ուսանողական կառույցների աշխատանքներում, ինչպես են գործում ուսխորհուրդները եւ տարածաշրջանի երիտասարդական կենտրոնները, ուսխորհուրդներն ինչ մասնակցություն ունեն բուհի կառավարմանը, ինչպես են հարաբերություններ կառուցում բուհի ադմինիստրացիայի հետ: Եվրոպայի ուսանողական միության նախագահը նշեց, որ ուրբաթ օրն իրենք հավանաբար կհանդիպեն հայ ուսանողների հետ, երբ արդեն ինչ-ինչ ուսումնասիրություններ կատարած կլինեն, կներկայացնեն իրենց փորձը, առաջխաղացումն ու խնդիրները: Իսկ որպես հեռահար նպատակ` նախատեսվում է սեպտեմբերին համատեղ որեւէ քննարկում կազմակերպել, ուր ներկայացված կլինեն ուսանողական բազմաթիվ կառույցների անդամներ, ովքեր կպատմեն իրենց աշխատանքների մասին: Պատվիրակության անդամները հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ծանոթացան բուհական համակարգին, այդ գործում ուսանողական կառույցների դերին, կարեւորությանը: Այնուհետեւ զրուցեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանի հետ: Նրանք բավականին ոգեւորվեցին այն փաստով, որ Երեւանի պետական համալսարանը ուսանողների հարցերով զբաղվող պրոռեկտոր ունի: ԵՊՀ պրոռեկտորը պատմեց ՈՒԽ-ի կազմավորման, գործունեության, գործառույթների մասին, ներկայացրեց նաեւ ԵՊՀ ուսանողական մյուս կառույցները, վարչակազմի եւ ուսանողների համագործակցությունը: Նա առանձնացրեց կոռուպցիայի դեմ համատեղ պայքարի մի քանի դրվագ, անդրադարձավ քաղաքական գործընթացներից զերծ մնալու համալսարանական ուսանողների կարողությանը` կարեւորելով այդ առավելությունը, քանի որ այլ բուհերի ուսխորհուրդների հետ համագործակցելիս մեր ուսխորհրդականները կաշկանդված չեն լինում կուսակցական նեղ գաղափարներով: «Ուսանողները կարող են ազատորեն արտահայտել սեփական կարծիքը: Նրանք ԵՊՀ կառավարման բոլոր մարմիններում այսօր ներկայացված են մինչեւ 25 տոկոսի չափով, ինչը բավականին լուրջ ներգրավվածություն է համալսարանի կառավարմանը եւ հնարավորութուն է տալիս ազդելու որոշումներրի ընդունման գործընթացի վրա»,- նշեց պարոն Քարամյանը: Իսկ ԵՊՀ ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Ցոլակ Ակոպյանը Եվրոպայի ուսանողական միության անդամներին համակարգված ներկայացրեց հայ ուսանողների հիմնական խնդիրները` ուսանող-դասախոս հարաբերությունները, ուսանողների սոցիալական հարցերը, իրավունքների եւ պարտականությունների մասին իրազեկությունը, համահայկական ուսանողական ասոցիացիա ունենալու անհրաժեշտությունը, ԵՊՀ-ում կրեդիտային համակարգի ներդրումը, ուսանողական կառույցների հանդեպ հավատի կորուստը, նաեւ` հետաքրքիր ժամանցի ապահովումը:
Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։