16.05.2019 | 
Հասարակություն
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐԵԼ «ԵՊՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը, որի տպաքանակը 500 հատ է։

Հուշադրամի դիմերեսին պատկերված են հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատվածը, որը գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը, իսկ դարձերեսին՝ «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված:

 

«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի ֆոնին ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են: 

 

Հուշադրամի անվանական արժեքը 1000 ՀՀ դրամ է, այն արծաթյա է, 925 հարգի, քաշը՝ 33,6 գ, տրամագիծը՝ 40 մմ։

 

«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամի էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես): Այն հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՁԵԶ ՏՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ. «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի 2018-2019 ուստարվա շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները:
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Աղբյուրագետ-պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի մասին պատմում է նրա ուսանողը՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Հենզել Մանուչարյանը: