16.05.2019 | 
Ուսանողական
ՖԼԵՇՄՈԲ ԳՅՈՒՄՐԻԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
ՖԼԵՇՄՈԲ ԳՅՈՒՄՐԻԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Երևանի պետական համալսարանն այսօր նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք մեկնարկեցին ուսանողական ֆլեշմոբով:

1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:



1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:



ԵՊՀ հիմնադրման օրվա կապակցությամբ Գյումրիում և Երևանում տեղի են ունենալու մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Վարդանանց հրապարակում տեղի ունեցած ուսանողական ֆլեշմոբով, որը կազմակերպվել էր ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից:

Ուսանողները տարբեր ոճերի երաժշտության ներքո հանդես եկան պարային կատարումներով՝ տոնական տրամադրություն փոխանցելով գյումրեցիներին և հրապարակում գտնվող զբոսաշրջիկներին:



Ուսանողները նաև համալսարանի 100-ամյա գործունեության մասին պատմող տեղեկատվական գրքույկներ բաժանեցին անցորդներին:

 

Ուսանողական ֆլեշմոբի լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բակալավրիատի 2019-2020 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունման առաջին փուլը, որը մեկնարկել էր մայիսի 6-ին, ավարտվելու է հունիսի 1-ին: Մայիսի 20-ի դրությամբ ԵՊՀ-ում հայտագրվել է 1656 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ 20-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դահլիճում այսօր կայացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող 20-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի եզրափակիչը։