11.12.2017 | 
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ 2 ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ 2 ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՒՄ
Դեկտեմբերի 9-10-ը Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցում անցկացվեց «Բանկային իրավունքի դատախաղ» մրցույթի բանավոր փուլը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված մրցույթին մասնակցում էին ութ թիմեր՝ ներկայացնելով Երևանի պետական, Հայաստանում ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի երևանյան մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետները: 

 

ԵՊՀ-ն բանկային իրավունքի վերոհիշյալ դատախաղ-մրցույթին ներկայացել էր երեք թիմերով, որոնց կազմում ընդգրկված էին մագիստրանտներ Մարտուն Ստեփանյանը, Քրիստինե Գալստյանը, Ելենա Ալեքսանյանը, Քրիստինե Ալեքսանյանը (ԵՊՀ թիվ 4 թիմ), բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներ Կարեն Մելիքսեթյանը, Դավիթ Բակլաչյանը, Գոհար Ավագյանը, Մերի Խաչատրյանը (ԵՊՀ թիվ 1 թիմ), Դավիթ Դավթյանը, Ահարոն  Ստեփանյանը, Էլինա Գեղամյանը, Տաթև Մարտիրոսյանը (ԵՊՀ թիվ 7 թիմ):

 

ԵՊՀ բոլոր թիմերը, հաջողությամբ ներկայանալով բանավոր լսումների ընթացքում, հանդես եկան նաև կիսաեզրափակիչ փուլում:

 

Եզրափակիչ փուլ անցան ԵՊՀ թիվ 1 և թիվ 7 թիմերը: Հիմնվելով բանավոր լսումների արդյունքում թիմերի ներկայացրած իրավական դիրքորոշումների և փաստարկների վրա՝ հաշտարարները միջբուհական դատախաղում հաղթող ճանաչեցին ԵՊՀ թիվ 7 թիմին: «Լավագույն բանախոս» անվանակարգում էլ հաղթող ճանաչվեց ԵՊՀ ուսանողուհի Տաթև Մարտիրոսյանը:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հաղթել են նաև հանրապետական մեկ այլ մրցույթում։

 

Դեկտեմբերի 8-10-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կազմակերպված դատախաղը՝ նվիրված միջազգային մարդասիրական իրավունքին:

 

 

Դատախաղին մասնակցում էին թիմեր Երևանի պետական, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի ամերիկյան, Հայաստանում ֆրանսիական, ինչպես նաև Ա. Խանփերյանցի անվան ավիացիոն և Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարաններից:

 

Մրցակցության արդյունքում Երևանի պետական համալսարանը ներկայացնող՝ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից կազմված «Մարտենս» թիմը (անդամներ՝ Լուսինե Հովհաննիսյան (2-րդ կուրս), Էրիկ Ծերունյան (3-րդ կուրս) և Արամ Թումանյան (3-րդ կուրս)) եզրափակիչ փուլում մրցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմի հետ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:  

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: