25.08.2017 | 
Հասարակություն
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ
ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ
Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Գաբրիելի Ղազարյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:

Հուլիսի 21-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի խորհրդական Ֆրունզ Գաբրիելի Ղազարյանին ֆիզդաստիարակության և սպորտի ոլորտում բարձրագույն կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ պարգևատրել է ԵՊՀ ոսկե մեդալով:

 

Պրոֆեսորը 1960 թ.-ից մինչ օրս աշխատում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նախ որպես դասախոս, ապա որպես ամբիոնի վարիչ, գիտական և ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր, ռեկտորի խորհրդական:

 

Նա ֆիզիկական դաստիարակության, սպորտային պատրաստության ու սպորտային մանկավարժության տեսության և մեթոդիկայի առաջատար մասնագետներից մեկն է Հայաստանում, ԱՊՀ-ում, ինչպես նաև արտերկրում:

 

Ֆրունզ Ղազարյանը Հայաստանում և նախկին Խորհրդային Միությունում համարվում է մարդու ֆիզիկական կատարելության հիմնահարցի գիտական ուղղության հիմնադիրը: Տասնյակ տարիներ առաջ մշակված և շարունակական բնույթ կրող ֆիզիկական կատարելության այդ մեթոդաբանությունն այսօր էլ մշտապես արծարծվում է սպարտային մանկավարժության, ֆիզիկական դաստիարակության տեսության մեթոդիկայի և հարակից մի շարք գիտական աշխատություններում:

 

Գիտամանկավարժական գործունեության ընթացքում պրոֆեսոր Ղազարյանը տպագրել է 280 գիտական աշխատություններ, այդ թվում՝ 9 մենագրություն, 8 դասագիրք, 6 ծրագիր, 43 մեթոդական ձեռնարկ ու բազմաթիվ գիտական հոդվածներ:

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: