08.10.2021 | 
Գիտություն
ԵՊՀ ԴՈՑԵՆՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գրիգոր Բալասանյանը մասնակցել է «Սահմանամերձ տարածքների զարգացման ռազմավարություն. ավանդույթներ և նորարարություններ» խորագրով միջազգային համաժողովին:

2021 թ. սեպտեմբերի 23-25-ը Կուրսկի պետական համալսարանում անդրսահմանային հետազոտությունների լաբորատորիայի գործունեության շրջանակում անցկացվել է «Սահմանամերձ տարածքների զարգացման ռազմավարություն. ավանդույթներ և նորարարություններ» վեցերորդ միջազգային գիտագործնական համաժողովը:

 

Կուրսկի պետական համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ն. Խուդինը ներկաների ուշադրությունն է հրավիրել գիտաժողովի թեմայի արդիականության, ինչպես նաև ԵՊՀ-ում միջսահմանային հետազոտությունների համար լաբորատորիա ստեղծելու կարևորության վրա:

 

Համաժողովի գործնական ուղղվածությունն են ապահովել պետական հիմնարկների այն ներկայացուցիչները, որոնց գործունեությունը կապված է սահմանամերձ տարածքների զարգացման հետ:

 

Մասնավորապես ՌԴ ՆԳՆ Կուրսկի շրջանի միգրացիոն վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Է. Վ. Լեպիտովայի զեկուցումը վերաբերում էր միգրացիոն տեղաշարժերին, իսկ Կուրսկի մաքսատան աշխատանքների մասին խոսել է մաքսային ծառայության մայոր Ս. Լ. Կարպենկովը: Կուրսկի տնտեսության և զարգացման կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության և միջտարածաշրջանային համագործակցության վարչության պետ Է. Ա. Լևաշովան էլ ներկաներին ծանոթացրել է արտահանման և ներմուծման ապրանքային ու աշխարհագրական կառուցվածքի փոփոխության հետ կապված իրավիճակին:

 

Հանդիպմանը ներկա էր Կուրսկի վարչակազմի տնտեսական զարգացման կոմիտեի ներդրումային քաղաքականության և զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մ. Ս. Սորոկինան:

 

ԵՊՀ դոցենտ Գ. Բալասանյանը մասնակցել է և՛ լիագումար նիստին, և՛ կլոր-սեղանի քննարկումներին, իսկ բաժանմունքային աշխատանքներին հանդես է եկել որպես վարող:

 

Լիագումար նիստում Գ. Բալասանյանի ելույթի թեման էր «Միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցությունը՝ որպես եվրասիական ինտեգրման զարգացման ամենակարևոր ուղղությունը», իսկ կլոր-սեղան քննարկմանը նա հանդես է եկել «ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանքները» զեկուցումով:  

 

«ԽՍՀՄ փլուզումից հետո նրա տեղում ձևավորվեց ԱՊՀ-ն, ինչը չարդարացրեց սպասված հույսերը: Անհրաժեշտ էր սկսել տնտեսական ինտեգրման գործընթացը նախկին Խորհրդային Միության տարածքում: Երեք փուլ անցնելուց հետո՝ 2015 թվականի հունվարի 1-ին, ձևավորվեց ԵԱՏՄ-ն, որը, սակայն, դեռ լիարժեք ինտեգրման վերջնական փուլին չի հասել: Զեկուցմանս թեման շոշափում էր մի քանի ոլորտներ, որոնք, մեր կարծիքով, նպաստելու են ԵԱՏՄ զարգացմանը: Դրանք են միջտարածաշրջանային և անդրսահմանային համագործակցությունը, երիտասարդական քաղաքականությունը, ինչպես նաև միջխորհրդարանական վեհաժողովի ձևավորումը»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը:

 

Հավելենք, որ համաժողովին մասնակցել է 10 երկրի (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, Լեհաստան և այլն) մի քանի տասնյակ մասնագետ, հնչել են 75 զեկուցումներ:

 

Պատրաստեց

Վարդուհի Զաքարյանը

Այլ նորություններ
ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի փակման արարողությունը։
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր իր աշխատանքներն է սկսել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում: