14.06.2018 | 
Կրթություն
ԵՊՀ-ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՈՂԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԵՊՀ-ՀՈՒՄԲՈԼԴՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀՈՂԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որին մասնակցում էին ԵՊՀ-ի և Բեռլինի Հումբոլդտի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները:

ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի պրոֆեսոր Թրահել Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն 4 տարի է, ինչ իրենց ամբիոնը և Հումբոլդտի համալսարանը համագործակցում են. «Այդ համագործակցության շրջանակում կազմակերպվում են փորձի փոխանակմանը միտված միջոցառումներ թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար, համատեղ աշխատանքներ, ինչպես նաև գիտական ուսումնասիրություններ»:

 

Ամբիոնի վարիչի հավաստմամբ՝ այդ համագործակցության շրջանակում է, որ Հումբոլդտի համալսարանի ուսանողներն իրենց ամբիոնի վարիչ Հիլմար Շրոյդերի գլխավորությամբ գտնվում են Հայաստանում և հետազոտություններ են իրականացնում. «Մեր ուսանողների հետ նրանք երեկ եղել են Արագածում, վաղն էլ մեկնելու են Հրազդան: Իսկ հուլիսի 14-ին մեր ուսանողներից մի քանիսը տասն օրով կմեկնեն Գերմանիա և այնտեղ պրակտիկա կանցնեն»:

 

 

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում  այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկմանը մասնակցելու համար հրավիրվել էին նաև դպրոցականներ, որոնք մասնակցելու են միջազգային օլիմպիադայի «Աշխարհագրություն» առարկայից:

 

Միջոցառման ընթացքում Հումբոլդտի համալսարանի ներկայացուցիչ Կոլյա Տեստորֆը խոսեց հողային գիտության մասին, պատմեց, թե երբ և որտեղ է այն առաջացել և ինչպիսի զարգացում է ունեցել, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին:

 

Քնար Միսակյան

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ Էլմիրա Մելյանը մասնակցել է Բարձր էներգիաների ֆիզիկայի եվրոպական դպրոցին, որն անցկացվել է հունիսի 20-ից հուլիսի 3-ն Իտալիայի Մարատեա քաղաքում: Էլմիրան մեզ հետ զրույցում պատմեց իր տպավորությունների և ձեռքբերումների մասին:
5 ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ
«Կան մի շարք մասնագիտություններ, որ սպասարկում են ՀՀ համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ ոլորտներ»: