06.06.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի կիսամյակային ամփոփիչ նիստը:

Նիստի մեկնարկին ակումբի նախագահ Մհեր Օթարյանը շնորհակալություն հայտնեց ակումբի հրամանատարական կազմին և անդամներին ակտիվ մասնակցության ու նախաձեռնողականության համար:

 

«Մեր կողմից կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումներն ու ծրագրերը հնարավորություն տվեցին լինելու ոչ միայն ակտիվ ակումբական, այլև ձեռք բերելու ընկերական մեծ շրջապատ»,- նշեց Մհեր Օթարյանը և վստահեցրեց, որ ակումբի նմանօրինակ գործունեությունը շարունակական է լինելու:

 

Ակումբի փոխնախագահ Լիպարիտ Ղազարյանն էլ փաստեց, որ ակումբի կիսամյակային գործունեությունը, իրականացված ծրագրերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ակումբը ծառայում է իր առջև դրված առաջնային նպատակին՝ ամրապնդել բանակ-հասարակություն կապը:

 

Նիստի ընթացքում Մարտական պատրաստության ակումբի ջոկերի հրամանատարներն իրենց պարտականությունները հավուր պատշաճի կատարելու, կատարողական կարգապահության և բարձր ցուցանիշներ դրսևորելու համար խրախուսվեցին պատվոգրերով, իսկ առավել ակտիվ ակումբականները (ջոկերի հրամանատարների առաջարկով) պարգևատրվեցին շնորհակալագրերով:

 

Ջոկերի հրամանատարներն էլ խորհրդանշական հատուկ վզնոցներ նվիրեցին ակումբի նախագահ Մհեր Օթարյանին, փոխնախագահ Լիպարիտ Ղազարյանին և ակումբի ծրագրերի համակարգող Մելինե Գևորգյանին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…