30.03.2019 | 
Հասարակություն
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԵԼ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՐՑԵԼ. ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադայի երկրորդ փուլում այսօր իրենց ուժերը փորձեցին 396 աշակերտներ:

Տեղեկացնենք, որ առաջին փուլի արդյունքներով ՀՀ մարզերից և Երևանի դպրոցներից ԵՊՀ օլիմպիադային մասնակցել են 2298 աշակերտներ, որոնցից 396-ն անցել են երկրորդ փուլ:


Օլիմպիադային մասնակցել են 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:



Աշակերտներն իրենց ուժերը փորձում են հանրակրթական 13 առարկաների մրցույթներում (Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Հայ ժողովրդի պատմություն, Հայոց լեզու և գրականություն, Ռուսերեն, Անգլերեն, Գերմաներեն, Ֆրանսերեն, Ստեղծագործական աշխատանք):




ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի հավաստմամբ, առարկաների բազմազանությունը պայմանավորված է այն մասնագիտություններով, որոնցով կրթությունն իրականացվում է ԵՊՀ-ում:



Ամենաշատ հայտադիմումներ ներկայացրած «Հայոց լեզու և գրականություն» առարկայից (503) երկրորդ փուլ են անցել 72 լավագույնները, «Անգլերեն»-ի 435 հայտադիմումներից՝ 75-ը, «Մաթեմատիկա»-ի 293 հայտադիմումներից՝ 29-ը, «Կենսաբանության» 272 հայտադիմումներից՝ 36-ը:




«Կենսաբանություն» առարկայի մասնագիտական հանձնաժողովի նախագահ Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երկրորդ փուլի խնդիրները միջին բարդության են. «Առաջադրանքների առաջին մասն ապագա դիմորդների ընդունելության քննության նմանությամբ է կազմված, երկրորդ մասում ծրագրից դուրս հարցեր են, իսկ երրորդում՝ միջին բարդության խնդիրներ»:




Գարիկ Առուստամյանը Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ է:




Դպրոցական ամենամյա օլիմպիադայում իր ուժերը փորձում է «Մաթեմատիկա» առարկայից: Առաջին փուլում 15 միավոր հավաքած Գարիկը վստահ է, որ հաղթահարելու է նաև օլիմպիադայի երկրորդ փուլը:



Նա ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ապագա դիմորդ է:




«Հայոց լեզու և գրականություն» առարկայից օլիմպիադայի առաջին փուլում գերազանց արդյունք գրանցած Ալինա Դավթյանը Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի է:




ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ապագա դիմորդը վստահեցրեց, որ մարտական է տրամադրված և պայքարելու է հաղթանակի համար:



Հարկ է նշել, որ բացի պարգևատրումից՝ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում ստանալու են ուսման վարձի զեղչ՝ համապատասխանաբար 50%, 40% և 30%։

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: