07.04.2018 | 
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենան ապրիլի 20-ին`ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 2186 աշակերտներ: Այսօր ամփոփվել են երկրորդ փուլի արդյունքները:

 

«ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի II փուլի արդյունքներն այստեղ՝  մաթեմատիկա,  ֆիզիկա, քիմիա, կենսաբանությունաշխարհագրությունհայ ժողովրդի պատմությունհայոց լեզու և գրականություն,  ռուսերեն,  անգլերեն,  գերմաներեն,  ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, ինֆորմատիկա:  

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50%, 40% և 30%-ով:

 

Հ.Գ.:  Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:

Այլ նորություններ
«ԶՈՀԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԷ». ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄԱԳԻՍՏՐԱՆՏ ՆԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
Հայոց ցեղասպանության առջև օրեցօր ծառացող մարտահրավերներն առավել պահանջված են դարձնում հարցին տիրապետող, բանիմաց երիտասարդ մասնագետներին:
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի պաշտոնական բացումը: