20.04.2018 | 
Գիտություն
ԱՄՓՈՓՎԵՑ ՈՒԳԸ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԱՄՓՈՓՎԵՑ ՈՒԳԸ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովի փակման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 16-20-ն անցկացվող ՈՒԳԸ միջազգային գիտաժողովը նվիրված էր Հայաստանի Առաջին Հան­րա­պե­տու­թյան հիմնադրման 100-ամյա­կին: Հինգ օրերի ընթացքում աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրների շուրջ 50 գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ զեկուցումներ ունեցան գիտական նստաշրջանի 20 մասնագիտական բաժանմունքներում, որոնք անցկացվեցին ԵՊՀ 19 ֆակուլտետներում և 3 ինստիտուտներում և կենտրոններում:

 

«Այս գիտաժողովը տարբերվում է նախորդից: Մենք կարող ենք արձանագրել, որ մեկ քայլ առաջ ենք գնացել ու կատարելագործել մեր ամենակարևոր միջոցառումը: Այս տարի գիտաժողովի և՛ մասնակիցների թիվն էր շատ, և՛ կազմակերպչական աշխատանքներում ներգրավված մարդկանց: ԵՊՀ ՈՒԳԸ ամենամյա գիտաժողովն աշխարհում երիտասարդական կարևոր միջոցառումներից մեկն է դառնում: Մենք կազմակերպում ենք գիտաժողով, որի բոլոր մասնակիցները հանդես են գալիս զեկուցումներով, որն այդքան էլ հեշտ գործ չէ»,- գիտաժողովի փակման արարողությանն ասաց ԵՊՀ ՈԻԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը:

 

ՈՒԳԸ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեցան 5-րդ միջազգային  գիտաժողովի կազմակերպչական և կայացման աշխատանքներում: Միջազգային գիտաժողովի արտասահմանյան հյուրերը նույնպես իրենց շնորհակալությունը և գոհունակությունը հայտնեցին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար:

 

Գիտաշրջանի փակման հանդիսավոր արարողության ավարտին հավաստագրեր հանձնվեցին գիտաժողովի կազմակերպչական և լուսաբանման աշխատանքներում ներգրավված կամավորներին, թարգմանիչներին: Հավաստագրեր ստացան նաև տարբեր բաժանմունքներում լավագույն զեկուցում ներկայացրած մասնակիցները:

Այլ նորություններ
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՐՇԱՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցները սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի հարավային հատվածում մասնակցել են հայ-գերմանական համատեղ գիտարշավին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Աստղիկ Ղազարյանը: