20.07.2017 | 
Կրթություն
ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԿԽԹԱՆԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ
ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԿԽԹԱՆԻ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ
Հուլիսի 19-ին մեկնարկեց «ԵՊՀ ամառային ստարտափ մրցույթ-2017» (YSU Start-Up Challenge Summer-2017) ծրագիրը:

ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի և IBM ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է խթանել նորարարության ու ձեռներեցության մշակույթի տարածմանը և օգնել ուսանողական թիմերին իրենց գաղափարներն ու նախագծերը իրականություն դարձնելու գործում:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն իր խոսքում ասաց, որ ծրագիրը շատ կարևոր և հեռանկարային է. «Մենք մեծապես կարևորում ենք մեր ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների նորարարական գաղափարների զարգացումը, այդ պատճառով ստեղծել ենք Ձեռներեցության զարգացման կենտրոնը, որը չպետք է միայնակ գործի: Մենք շատ ուրախ ենք, որ համագործակցում ենք IBM ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ ու համատեղ իրականացնում ենք նմանօրինակ ծրագիր»:

 

IBM ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Արեգ Գևորգյանի հավաստմամբ՝ 6 շաբաթ տևողություն ունեցող ծրագրի ընթացքում մասնակիցները կհանդիպեն տարբեր գործարարների հետ, կմասնակցեն թեմատիկ սեմինարների և կփորձեն իրականություն դարձնել իրենց հրաշալի գաղափարները:

 

 

Միջոցառման ընթացքում Արեգ Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց նաև ձեռներեցության հիմունքները և զարգացման պատմությունը:

 

Տեղեկացնենք, որ լավագույն երկու թիմերին հնարավորություն կընձեռվի ներգրավվելու ISTC-ի ակսելերացիոն ծրագրում, անցնելու ինտերնշիփեր և ստանալու այլ մրցանակներ:

Այլ նորություններ
ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ «ERASMUS+»-ԻՑ
Այսօր ԵՊՀ-ում էին համախմբվել հայաստանյան և արտասահմանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներ «ERASMUS+»-ի հերթական նախագծի քննարկման համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 13-ին ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում տեղի ունեցավ «Ինտերնետային կայքի բովանդակության կառավարում. օգտատիրոջ հայացք ներսից» խորագրով դասընթացը: