14.04.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԽ-Ն 23 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ ՈՒԽ-Ն 23 ՏԱՐԵԿԱՆ Է
Տոնական օրվա առիթով ԵՊՀ ՈՒԽ-ն այսօր կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց պարային ֆլեշմոբով:

ԵՊՀ ուսանողական խորհուրդը ստեղծվել է 1994 թ.-ին: Այն ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը:

 

ԵՊՀ ՈՒԽ-ն պարբերաբար կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, միջազգային համաժողովներ, արշավներ ու բանակումներ, շատ հաճախ նախաձեռնում է այցեր դեպի Արցախ, որտեղ իրականացնում է բարեգործություններ և նվիրատվություններ, ինչպես նաև կազմակերպում է ուսանողների հանգիստը համալսարանի ուսումնաարտադրական բազաներում:

 

ԵՊՀ ՈՒԽ բարձրագույն մարմինը hամագումարն է, որին ձայնի իրավունքով մասնակցում են բոլոր պատվիրակները, ֆակուլտետային ՈՒԽ-ների նախագահները, Ուսանողական գիտական ընկերության, Արհեստակցական կազմակերպության մեկական լիազոր ներկայացուցիչները:

 

Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները  ղեկավարում է նախագահությունը: Կառույցի մյուս օղակը ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ են, որոնք ձևավորվում են ուղղակի ընտրության միջոցով: ՈԻԽ-ն կազմված է նաև 9 հանձնաժողովից և 2 հանձնախմբերից: 2016 թ.-ից ԵՊՀ ՈՒԽ նախագահն է Արմեն Խաչիկյանը:

 

 

Տոնական օրվա առաջին միջոցառումը՝ պարային ֆլեշմոբը, կազմակերպել էր ԵՊՀ ՈՒԽ ռազմահայրենասիրական ոգու բարձրացման հանձնաժողովը: Միջոցառման իրականացմանը չխանգարեց անգամ հորդառատ անձրևը:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԻ
Ուսանողական խորհրդի նախագահության հերթական նիստում ուսանողական կառույցի նախագահ ընտրվեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մեր հասարակության, բնականաբար, նաև համալսարանականներիս համար Ամանորն ամենասիրված տոներից մեկն է: Տոն, որի ընթացքում հնչում են սրտառուչ բարեմաղթանքներ, տոն, որ լի է բարի հույսերով ու ապրումներով, նպատակների իրականացման ակնկալիքով…