01.10.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԶՐԿԵԼ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄԻՑ
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՄԻԽԵԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ ԶՐԿԵԼ ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄԻՑ
ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ միաձայն կողմ է քվեարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ բազմաթիվ համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ այս օրերին դիմել են իրեն՝ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։

 

Ըստ այդմ՝  Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Նիկոլոզի Սաակաշվիլիի կողմից Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան առերևույթ արդարացնելու նպատակով հակահայկական հայտարարություններ անելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հայ ժողովրդի ազգային շահերի նկատմամբ կողմնակալ ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն որոշեց զրկել նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից:

 

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումը տրվել է 2009 թ. հունիսի 25-ին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԸ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ Է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, ԵՊՀ շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և Շուշիի պաշտպանության համար հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որն այսօր ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փոխանցել է նրա ընտանիքին:
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին: