07.11.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆ
ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆ
Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը ԵՊՀ պատվիրակությունը «Հայաստանի ուսումնական հաստատությունների ղեկավարների այցելությունը Չինաստան» ծրագրի շրջանակում գտնվում էր Չինաստանի Պեկին, Դալյան և Շանհայ քաղաքներում:

Պատվիրակությունը ղեկավարում էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը: Պատվիրակության կազմում էին ԵՊՀ չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանը, երևանյան և մարզային հիմնական և ավագ դպրոցների 8 տնօրեններ:

 

Պեկինում պարտվիրակության անդամներին ՀՀ դեսպանատանն ընդունեց Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով հանգամանորեն ներկայացրեց հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների ընթացքը, ծանոթացրեց դեսպանության պատմությանը, խոսեց Չինաստանում սովորող հայ ուսանողների, երկրում ապրող հայերի և նոր աշխարհաքաղաքական իրավիճակի մասին:

 

Դալյանի օտար լեզուների համալսարանում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպեց համալսարանի ռեկտոր Լյու Խունի, ուսումնական գծով պրոռեկտոր Սուն Յույխուայի, միջազգաին բաժնի ղեկավար Լի Ֆանի և Կոնֆուցիոսի ինստիտուտի ղեկավար Չեն Չզիցաոյի հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության շրջանակները և վերահաստատել հարաբերությունների խորացմանն ուղղված կողմերի պատրաստակամությունը:

 

Այցի շրջանակում ԵՊՀ-ի և Դալյանի օտար լեզուների համալսարանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է համագործակցություն կրթական, գիտական ոլորտներում, համատեղ միջոցառումների անցկացում, ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացում, մասնակցություն գիտական ծրագրերի:

 

Հայաստանյան պատվիրակությունն այցելեց նաև 2015 թվականին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Դալյանի օտար լեզուների համալսարանների համագործակցության շրջանակում բացված Հայագիտության կենտրոն, ծանոթացավ նրա աշխատանքներին և հանդիպեց համալսարանում սովորող հայ ուսանողների հետ:

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԱՅՏՆԻ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ. ՊԱՏՄՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ղեկավարած խմբի «Պատմավեպը թուրքական քարոզչության հոլովույթում. արդի միտումներ» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
50 ՏԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ. «ԱՅՍՏԵՂ՝ ԻՄ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՆԸ, ԵՍ ԱՊՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ, ԹԱԽԾՈՒՄ ՈՒ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ»
ԵՊՀ պատմության թանգարանի արխիվի վարիչ, ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանը 50 տարի է, ինչ աշխատում է ԵՊՀ-ում: Կյանքի լավագույն տարիները համալսարանում անցկացրած տիկին Նելլին մեզ հետ զրույցում սիրով պատմեց հենց այդ տարիների մասին: