22.10.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
ԵՊՀ ՖՈՒՏԶԱԼԻ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԻՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
Օրեր առաջ՝ տևական դադարից հետո, ԵՊՀ ֆուտզալի աղջիկների ֆուտբոլային թիմը վերսկսեց խաղը և դարձավ Ֆուտբոլի ուսանողական առաջնության չեմպիոն:

Հիշեցնենք, որ  Ֆուտբոլի ուսանողական առաջնությունը մեկնարկել էր հոկտեմբերի 15-ին: 

 

Թիմը կազմավորվել է Հայ բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրություն, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներից: Ինչպես նախորդ խաղերում, այս անգամ ևս ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմը ցույց տվեց փայլուն և դիտարժան խաղ:

 

Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ մեկնարկային առաջին խաղը, որի ժամանակ ԵՊՀ աղջիկներ թիմը 4:0 հաշվով հաղթեց ՀՊՃՀ աղջիկների թիմին: 

 

Հոկտեմբերի 16-ին նշանակված էր հաջորդ հանդիպումը: Հակառակորդն այս անգամ ՀՊՄՀ-ն էր: ԵՊՀ թիմը 3 գնդակ ուղարկեց հակառակորդի դարպաս: Արդյունքում՝ 3:1 հաշվով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

 

Եզրափակչում մրցեցին ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը: Թեժ պայքարից հետո խաղն ավարտվեց 1:1 հաշվով: ԵՊՀ ֆուտզալի աղջիկների թիմը ճանաչվեց առաջնության հաղթող՝ մրցաշարային աղյուսակում հավաքելով 10 միավոր:

 

Չեմպիոնական գավաթը ստացած թիմին շնորհավորեցին երկրպագուները, ուսանողները:

 

Աննա Էքիզյանը թիմի լավագույն խաղացողներից է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ 2013 թվականից ԵՊՀ  ֆուտզալի աղջիկների բաժանմունքի անդամ է. «Մեր պարապմունքները ընթանում են Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնում, իսկ նվաճած հաղթանակների և հաջողությունների համար պարտական ենք մեր մարզիչներին»:

 

Իսկ թիմային միասնականության մասին խոսեց Գոհար Բեսալյանը: Վերջինս 2015 թ.-ից թիմի անբաժան անդամներից է. «Մեր հաղթանակների գրավականը միասնությունն ու նվիրվածությունն են»:


Թիմի անդամները հույս հայտնեցին, որ հաղթանակները շարունակական են լինելու:


Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԵԿ ՕՐՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՊՀ-Ն
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր ամենամյա «ԵՊՀ ուսանողական ռեկտորատ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մեկ օրով ղեկավարելու բուհը՝ ստանձնելով ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների և ֆակուլտետների դեկանների պաշտոնները:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն-դասընթաց: