15.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ԵՊՀ-Ն ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԵՊՀ-Ն ՁԵՎԱՎՈՐՈՒՄ Է ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ»․ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Սյուզաննա Գրիգորյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ԵՊՀ ուսանողական խորհրդին անդամակցության և այլ հարցերի շուրջ։

Պատմում է ինքը՝ Սյուզաննան։

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ձևավորվում է բազմակողմանի զարգացած անհատ։

 

Միշտ մտածել եմ ընտրել այնպիսի մասնագիտություն, որը հնարավորություն կտա ուսումնասիրելու տարբեր ոլորտներ: Երկար ժամանակ մտածել եմ բժիշկ դառնալու մասին, բայց վերջին տարում մտափոխվեցի՝ ընտրելով միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

 

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետն ընձեռում է լայն հնարավորություններ։

 

Համալսարանը գիտելիքների մեծ պաշարով ավարտելը հնարավորություն է տալիս լիովին պատկերացնելու աշխարհաքաղաքական անցուդարձը: ԵՊՀ-ն տալիս է այն հիմնարար կրթությունը, որ յուրաքանչյուր ուսանող կկարողանա կիրառել աշխատանքում: Անցած չորս տարիների ընթացքում ստացած գիտելիքներս նպատակ ունեմ կիրառելու պետական համակարգում՝ ի շահ մեր հայրենիքի:

 

ԵՊՀ-ն ձևավորում է արժեհամակարգ։

 

ԵՊՀ-ում սովորելով՝ հասկանում ես, որ դու ես երկրի ապագան, ու նաև քեզանից է կախված նրա բարօրությունը: Ֆակուլտետի դասախոսները քո մեջ սերմանում են այն գաղափարը, որ կրթությունը կարևորագույն գործոններից է պետության լուսավոր ապագայի հարցում: Ֆակուլտետում շատ դասախոսներ կան, որոնք ինձ համար լավագույն օրինակ են։ Նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են, որոնք թե՛ լսարանային պայմաններում, թե՛ լսարանից դուրս մեզ տալիս են առավելագույնը։

 

 

Ուսանողական խորհուրդը մեծ ընտանիք է, որտեղ կարող ես ինքնադրսևորվել:

 

Կառույցում ձեռք եմ բերել այնպիսի ընկերներ, որոնցից անընդհատ նոր բան կարելի է սովորել: Համալսարանական տարիներս, կարելի է ասել, բաժանվում են 2 շրջափուլի՝ նախքան ՈՒԽ-ում լինելը և դրան հաջորդող ժամանակաշրջանը: ՈՒԽ-ն մի կառույց է, որը դաստիարակում է քեզ՝ որպես ուսանողի: Այստեղ ուսանողները կարողանում են ինքնադրսևորվել, ստանալ լրացուցիչ գիտելիքներ և ունենալ ուսանողական ակտիվ ու հագեցած կյանք:

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։