08.09.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ 1650 ԲՈՒՀԵՐԻ ՄԵՋ ԿԻՍՈՒՄ Է 551-600 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ. «THE THREE UNIVERSITY MISSIONS RANKING 2021»-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ
ԵՊՀ-Ն ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ 1650 ԲՈՒՀԵՐԻ ՄԵՋ ԿԻՍՈՒՄ Է 551-600 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆԸ. «THE THREE UNIVERSITY MISSIONS RANKING 2021»-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿԸ
«The three university missions ranking 2021»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 բուհերի մեջ կիսում է 551-600 հորիզոնականը:

«The three university missions ranking 2021»-ը բուհերի վարկանիշային ցուցակը կազմելու համար դիտարկել է 97 երկրների և տարածաշրջանների 1650 համալսարաններ, որոնք ընտրվել են 119 երկրների և տարածաշրջանների ավելի քան երկու հազար բուհերից:

 

Վարկանիշավորումն իրականացնելու համար «The three university missions ranking 2021»-ը բարձրագույն ուսումնական հաստատություններին գնահատել է՝ համաձայն համալսարանների ավանդական երեք առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայությունները, ինչն ակադեմիական վարկանիշավորումների ցանկում «The three university missions ranking 2021»-ին դարձնում է ամենաներկայացուցչականը:

 

Առաքելությունները գնահատվում են տոկոսային հետևյալ հարաբերությամբ. 45 տոկոս կրթություն, 25 տոկոս հետազոտություն և 30 տոկոս համալսարանի ազդեցությունը հասարակության վրա:

 

Նշենք, որ «The three university missions ranking 2021» վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև Հայ-ռուսական համալսարանը (1001-1100 հորիզոնական) և Երևանի պետական բժշկական համալսարանը (1301-1400 հորիզոնական):

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: