21.06.2016 | 
Քաղաքականություն
ԿԳՈՐԾԻ ՆԵՐՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԻՆՏՐԱՆԵՏ ՀԱՄԱԿԱՐԳ
ԿԳՈՐԾԻ ՆԵՐՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԻՆՏՐԱՆԵՏ ՀԱՄԱԿԱՐԳ
ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրի (2016-2020թթ.) շրջանակներում մշակվել է ԵՊՀ աշխատակիցների համացանցային ներքին տիրույթ՝ ինտրանետ համակարգ:

Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից մշակված պետհամալսարանի աշխատակիցների ներքին տիրույթի համացանցային գործիքին ծանոթացնելու նպատակով կազմակերպված սեմինարների շարքը:

 

Պետհամալսարանի ռեկտորատի նախաձեռնությամբ իրականացվող սեմինարները, որոնք ընթանում էին միաժամնակ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի և 6-րդ մասնաշենքի դահլիճներում,  ղեկավարում էին ԵՊՀ պրոռեկտորները: Հանդիպումներին մասնակցում էին ֆակուլտետների ամբիոնների այն լաբորանտները, ովքեր  պատասխանատու կլինեն ֆակուլտետի բոլոր աշխատակիցներին խորհրդատվությամբ օգնելու և համակարգի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես նաև գիտահետազոտական լաբորատորիաների աշխատակիցներ:

 

Համալսարանի ինտրանետ համակարգի նպատակն է ավտոմատացնել և առավել արդյունավետ դարձնել ԵՊՀ տեղեկատվության փոխանակման հոսքերը, հաշվետվողականության գործընթացները, աջակցել ԵՊՀ միասնական տեղեկատվական համակարգի ձևավորմանը:

 

 

Ստեղծված համացանցային գործիքի միջոցով ԵՊՀ բոլոր աշխատողները համալսարանի պաշտոնական դոմեյնի տիրույթի (ysu.am)՝ իրենց անձնական էլեկտրոնային փոստի հասցեներով պետք է մուտք գործեն համակարգ և մուտքագրեն իրենց գիտամանկավարժական գործունեության արդյունքների (հոդվածներ, թեզիսներ, մենագրություններ, արտոնագրեր և այլն) մասին տեղեկատվությունը:

 

Սեմինարները շարունակական բնույթ կկրեն և կանցկացվեն Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:

 

Հավելենք, որ ստեղծվել է նաև «ԵՊՀ աշխատակիցների համացանցային ներքին տիրույթ» օգտագործողի ուղեցույցը, որը տեղադրված է ԵՊՀ պորտալի «Փաստաթղթեր» կայքում:  

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱԲԱՅ ԿՈՒՆԱՆԲԱԵՎԻ ԱՆՎԱՆ ԼՍԱՐԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան լսարանի բացումը:
ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԴԵԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի և հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով և ոչինչ չասող ձևակերպումներով։