10.03.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ-Ն՝ «ԴԻՋԻԹԵՔ-2022»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ-Ն՝ «ԴԻՋԻԹԵՔ-2022»-Ի ՄԱՍՆԱԿԻՑ
Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԴիջիԹեք-2022» ցուցահանդեսը, որին ներկայացուցչական տաղավարով մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանը:

Մարտի 10-12-ն անցկացվող ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացման ներուժը:

 

Ցուցահանդեսին մասնակցում են նաև ԵՊՀ կենսաբանության, մաթեմատիկայի և մեխանիկայի, քիմիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները, ֆարմացիայի և ֆիզիկայի ինստիտուտները, «AI Lab» արհեստական բանականության լաբորատորիան՝ ներկայացնելով նշյալ ոլորտում իրենց գրանցած վերջին նվաճումները։

 

 

«Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի տաղավարում (ԵՊՀ-ն ծրագրի խորհրդի անդամ է) համալսարանականները ներկայացնում են նաև ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը՝ պատասխանելով այցելուներին հետաքրքրող հարցերին։

 

Նշենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2005 թվականից ի վեր կազմակերպում է «ԴիջիԹեք» տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցում են տեղական ու միջազգային, փորձառու և սկսնակ բազմաթիվ կազմակերպություններ:

Այլ նորություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: