30.08.2017 | 
Ուսանողական
ԵՊՀ ՋՈԿԱՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲԱԶԵ-2017»-ԻՆ
ԵՊՀ ՋՈԿԱՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲԱԶԵ-2017»-ԻՆ
Օգոստոսի 27-ին ավարտվեց Ծաղկաձորում անցկացվող «Բազե-2017» երիտասարդական համահայկական ամենամյա հավաքը, որին մասնակցում էր նաև ԵՊՀ ջոկատը:

Նարնջագույն ճակատը ներկայացնող ԵՊՀ ջոկատի անդամները հավաքի ընթացքում իրենց ակտիվ մասնակցությամբ նպաստեցին տարբեր թիմային սպորտաձևերում ճակատի հաղթանակներին:

 

Հավաքի ընթացքում մասնակիցները հանդիպեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, Ազգային Ժողեվի նախագահ Արա Բաբլոյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Նշենք, որ հանդիպումների շարքն ամփոփվեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ, որի ընթացքում նախագահը անդրադարձավ միջազգային օլիմպիադաներում ԵՊՀ ուսանողների գրանցած հաղթանակներին, ինչպես նաև ուսանողական կառույցների գործունեությանը:

 

Այլ նորություններ
«ՖԻԶԻԿՈՍ» ԿԱՏՈՒՆ, ՈՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՊՀ-ՈՒՄ
Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Վլադիմիր Ֆեոդորի Մորոզովն իր աշխատասենյակում պահում է տասնմեկամյա Մաթիլդա կատվին: Կատվի անունը «Փոքրիկը և Կառլսոնը» մուլտֆիլմից է: Ըստ Մորոզովի՝ Մաթիլդան ֆիզիկայից ավելի շատ գիտելիքներ ունի, քան որոշ ուսանողներ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ 24-Ը ՍՏԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ այս տարի 51 շրջանավարտից 24-ը ստացան գերազանցության դիպլոմ: