08.10.2018 | 
Կրթություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մի խումբ աշխատակիցներ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած Կենսաբանության և բժշկության մեջ թույլ, գերթույլ դաշտերին և ճառագայթումներին նվիրված 8-րդ միջազգային կոնգրեսին։

Նշենք, որ սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած կոնգրեսին մասնակցել են Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը, ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանը և ավագ լաբորանտ Սյուզաննա Բլբուլյանը  ու Կենսաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Պողոսյանը:

 

Մեզ հետ զրույցում Արմեն Թռչունյանը նշեց, որ վերոնշյալ կոնգրեսն անցկացվում է երեք տարին մեկ անգամ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից: Կոնգրեսը ղեկավարում է ակադեմիկոս Ալեքսանդր Կոնովալովին:

 

«Թույլ, գերթույլ դաշտերի և ճառագայթումների ազդեցությունների ու կիրառման հիմնախնդիրը շատ արդիական են, ունեն գիտական ոչ միանշանակ բացատրություններ: Սակայն դրանք բավականին լայն կիրառում ունեն տարբեր սարքավորումների ստեղծման, ինչպես նաև շատ հիվանդությունների բուժման նպատակով օգտագործման տեսակետից»,- հավելեց Ա. Թռչունյանը։

 

ԵՊՀ դասախոսը նշեց, որ Կենսաբանության ֆակուլտետում տարիներ շարունակ հետազոտում են գերբարձր հաճախությամբ էլեկտրամագնիսական դաշտերի և ռենտգենյան ճառագայթների կենսաբանական ներգործությունները։

 

Արմեն Թռչունյանը պատմեց, որ կոնգրեսում հանդես է եկել «Թույլ ուժգնություններով գերբարձր հաճախության էլեկտրամագնիսական դաշտերի ներգործությունը մանրէների վրա» ընդարձակ զեկուցմամբ։ Նա նաև նախագահել է կոնգրեսի նստաշրջաններից մեկը։ Դոցենտներ Սեդա Մարությանը և Գայանե Պողոսյանը նույնպես հանդես են եկել բանավոր զեկուցումներով, որոնց նյութերը հրատարակվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում։

 

 

«Այս խորագրով կոնգրեսին մասնակցում եմ արդեն երրորդ անգամ»,- ասաց Ա. Թռչունյանը և հավելեց, որ այս տարվա կոնգրեսն ուշագրավ է իր միջմասնագիտական մոտեցմամբ, որի աշխատանքներին մասնակցում էին ֆիզիկոսներ, աստղագետներ, քիմիկոսներ, կենսաբաններ, բժիշկներ և ճարտարագետներ։

 

Նրա ներկայացմամբ, կոնգրեսի ընթացքում ծավալվում էր լայն քննարկում, որը շատ օգտակար է հետագա հետազոտությունների պլանավորման և ներկայացման համար։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
Մինչհամալսարանական կրթության վարչությունն այսօր կազմակերպել էր հերթական մարզային այցելությունը: Այս անգամ ԵՊՀ դասախոսական անձնակազմն աշակերտների հետ հանդիպումն անցկացրել է Չարենցավանի ավագ դպրոցում:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՈւԳԸ նախաձեռնությամբ այսօր չորրորդկուրսեցիները ծանոթացան «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի հնարավորություններին ու հեռանկարներին: