12.11.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ՝ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԱՅՍՕՐՎԱ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ՝ «ՀՐԱՊԱՐԱԿ» ՕՐԱԹԵՐԹԻ ԱՅՍՕՐՎԱ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հրապարակ» օրաթերթը պարբերաբար սուտ լուրեր է տարածում Երևանի պետական համալսարանի վերաբերյալ, սակայն այսօր օրաթերթը գերազանցեց ինքն իրեն՝ որպես ուղիղ խոսք հրապարակելով մի տեքստ, որը իրականության հետ կապ չունի։

Նշված մեջբերումը ոչ միայն ԵՊՀ ռեկտորի ժ.պ. պարոն Գ. Գևորգյանի ոճը չէ, այլև դեկանների հետ հանդիպման ժամանակ նման խնդիր ընդհանրապես չի քննարկվել։ Դասադուլի վերաբերյալ քննարկում եղել է նոյեմբերի 6-ին՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի, Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դեկանների, ամբիոնի վարիչների և ուսանող ակտիվիստների մասնակցությամբ, ինչից հետո պարոն Գ. Գևորգյանը հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որտեղ որևէ հարց անպատասխան չի մնացել (https://www.youtube.com/watch?v=L9dQGUBubF4&feature=emb_title

Ինչ վերաբերում է դեկանների հետ հանդիպումներին, ռեկտորի ժ.պ. պարոն Գեղամ Գևորգյանն արդեն ասել է վերոնշյալ հարցազրույցում, որ սկսում է դեկանների հետ քննարկումներ՝ ուսման վարձերի և ընդունելության հետ կապված այլ հարցերի վերաբերյալ։ Դեկանների հետ հանդիպումներ եղել են նոյեմբերի 8-ին, 11-ին, ինչպես նաև լինելու են այսօր ու վաղը. յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցում է 4-6 դեկան։ Ի դեպ, հանդիպումները լինում են ոչ թե վաղ առավոտյան, ինչպես տեղեկացնում է «Հրապարակ»-ը, այլ ժամը 13.00-ին։

Պահանջում ենք, որ «Հրապարակ» օրաթերթը, ինչպես նաև այն ԶԼՄ-ները, որոնք արտատպել են կեղծ տեղեկատվությունը, հրապարակեն հերքում, հակառակ դեպքում ԵՊՀ-ն ստիպված կլինի դա պահանջել դատական կարգով։

Այլ նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԾՐԱԳՐԻ 2-ՕՐՅԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Այսօր մեկնարկել է «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» թեմայով 2-օրյա քննարկումը`կազմակերպված ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից:
«ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼ». ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին, որը հանդես է եկել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ դասախոսությամբ: