11.10.2021 | 
Ուսանողական
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ:

Համալսարանի  հավաքականը  «Դրակոնբոութ» թիավարության մարզաձևում գրավել է մրցանակային 3-րդ տեղը: 1-ին և 2-րդ հորիզոնականներում են համապատասխանաբար Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

 

 

«Կոնցեպտ» վարժասարքեր մարզաձևի անհատական առաջնությունում հաջող է հանդես եկել ԵՊՀ կենսաբանության 4-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Շահբազյանը՝ գրավելով 2-րդ մրցանակային տեղը:


Հաղթողները, ինչպես նաև մյուս մասնակիցները Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և նվերներով:

 

 

Հավելենք, որ ԵՊՀ  հավաքականի կազմում ընդգրկված են եղել Միլենա Շահբազյանը  (Կենսաբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս), Մանե Հարությունյանը (Ֆիզիկայի ֆակուլտետ, 1-ին կուրս), Սյուզաննա Խաչատրյանը (Պատմության ֆակուլտետ, 2-րդ կուրս), Արթուր Բադալյանը (Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս), Արման Հարությունյանը (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Վահրամ  Պողոսյանը (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Արմեն Մաղաքյանը (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Վահե Այունցը  (Պատմության ֆակուլտետ, 3-րդ կուրս), Տիգրան Զոհրաբյանը (Պատմության ֆակուլտետ, շրջանավարտ):

 

 

Համալսարանականների թիմը հանդես է եկել ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վլադիմիր Ավագիմյանցի և ԵՊՀ սպորտային ակումբի նախագահ  Հենրիկ Թումանյանի ղեկավարությամբ:

 

 

Պատրաստեց

Վարդուհի Զաքարյանը

Այլ նորություններ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՉԱՓՈՒՄ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
ԵՊՀ ՈՒԽ բանավեճի ակումբը կազմակերպել է բանավեճի ակումբային առաջնություն, որի 1/8-րդ եզրափակչի շրջանակում այսօր մրցել են երկու թիմ՝ իրենց կողմ և դեմ դիրքորոշումները հայտնելով «Հայերը չպետք է անցկացնեն իրենց հանգիստը Թուրքիայում» թեմայի վերաբերյալ:
«ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԱՐԶԵՐՈՒՄ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
«Իրավական իրազեկում մարզերում» ծրագրի ընթացքում Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հանդիպում են մարզերում սովորող աշակերտներին, նրանց ներկայացնում իրավական տարբեր թեմաներ՝ այդկերպ հաղորդակից դարձնելով իրավական մշակույթին ու բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը: