06.10.2020 | 
Հասարակություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար։

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի օրեցօր մեծացող թվերը՝ ԵՊՀ-ում երկու շաբաթով կդադարեցվեն այն դասընթացները, որոնք հնարավոր չէ իրականացնել հեռավար։ Մնացած բոլոր դասընթացները կկազմակերպվեն առցանց։

 

Փոփոխությունների դեպքում ԵՊՀ-ն իր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին լրացուցիչ կտեղեկացնի։

 

ԵՊՀ-ն հորդորում է ակտիվորեն մասնակցել հեռավար դասընթացներին։ Բաց թողնված դասերը հետագայում կլրացվեն։

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։