22.10.2020 | 
Կրթություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,

 

Այսօր առավել, քան երբևէ կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր դիրքում ամուր և տոկուն լինենք և կատարենք մեր պարտքը, չընկրկենք ո՛չ մարտի դաշտում, ո՛չ էլ թիկունքում՝ հատկապես կրթվելու մեր իրավունքն իրացնելիս։ 

 

ԵՊՀ գիտական խորհուրդը, հաշվի առնելով «ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի» 3.1. և 3.2. կետերով սահմանված ընթացիկ քննությունների անցկացման պահանջը և հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից 2020թ. սեպտեմբեր 27-ի 1586 - Ն որոշումը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին, ինչպես նաև դիտարկելով այդ իրավիճակով պայմանավորված ուսանողության մի հատվածի անմիջական մասնակցությունը պատերազմական գործողություններին (այդ թվում՝ կամավորական աշխատանքների կատարումը, բնակությունը սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ապաստարաններում), որոշել է.

  1. 2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգել մեկ շաբաթով, և ընթացիկ քննու­թյուններն իրականացնել նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակա­հատ­վածում:
  2. Հնարավորություն տալ կրթական ծրագրեր իրականացնող ստորա­բաժա­նումներին կրճատելու ընթացիկ քննությունների քանակը՝ հասցնելով նվազագույնը երեքի (վերոնշյալալ կարգի 2.7. կետ):
  3. Պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող, Արցախում կամավորական աշխատանք կատարող, սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ապաստարաններում բնակվող ուսանող­ներին հնարավորություն տալ հանձնելու ընթացիկ քննություններն իրենց համար սահմանված ժամկետում՝ հիմք ընդունելով նրանց դիմումը:

#Հաղթելուենք

Այլ նորություններ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը:
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիային մինչհամալսարանական կրթության վարչության հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 19-26-ն իրականացրել է մասնագիտական ինքնորոշման և ընտրության մանկավարժահոգեբանական վերապատրաստում, որին մասնակցել են Երևանի ավագ դպրոցների 9 ներկայացուցիչներ: