27.07.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՏԱԼԻՍ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ, ԵԹԵ ԴՈՒ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ ԱՅՆ ՎԵՐՑՆԵԼ». ԳՈՌ ՉԱԼՅԱՆ
«ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՏԱԼԻՍ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ, ԵԹԵ ԴՈՒ ՊԱՏՐԱՍՏ ԵՍ ԱՅՆ ՎԵՐՑՆԵԼ». ԳՈՌ ՉԱԼՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գոռ Չալյանը Օպտիկայի և ֆոտոնիկայի միջազգային կազմակերպության (SPIE) կողմից արժանացել է դրամական խոշոր մրցանակի։ Այն շնորհվել է գերազանց առաջադիմության և գիտաուսումնական ակտիվ գործունեության համար, որոնք նպատակ են ունեցել խթանելու Հայաստանում օպտիկայի և ֆոտոնիկայի տարածումը։

Գոռը պատմել է մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին:

 

ԵՊՀ-ն հաջողությունների ճանապարհ է հարթում:

 

Ֆիզիկան մշտապես եղել է ինձ ամենից շատ հետաքրքրող գիտությունը: ԵՊՀ-ն ինձ տվել է և շարունակում է տալ ոչ միայն գիտելիքների մեծ պաշար, այլև դասախոսներ ու ընկերներ, որոնցից ստանում եմ արժեքավոր խորհուրդներ: Վստահ կարող եմ ասել, որ մի շարք հաջողությունների հասել եմ ԵՊՀ ուսանող լինելու շնորհիվ։

 

 

Ցանկացած ոլորտ մուտք գործելիս պետք է ձգտել լինելու լավագույնը։

 

Համալսարանում սովորելու ընթացքում ինձ մոտ, մասնագիտությունից բացի, այլ հետաքրքրություններ ևս առաջացան: Որոշեցի մուտք գործել IT ոլորտ, քանի որ ֆիզիկան և ծրագրավորումը շաղկապված են միմյանց: Այս դարաշրջանում մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Առաջատար մասնագետ լինելու համար պետք է երկու մասնագիտություններին էլ հրաշալի տիրապետել:

 

Արտահամալսարանական ուսանողական կառույցներին անդամակցելն ստեղծեց նոր հնարավորություններ։

 

Ձեռք բերեցի ծանոթությունների լայն շրջանակ, նոր կապեր ու շփում տարբեր մարդկանց հետ։ Բարձր առաջադիմությունն ու ուսանողական ակտիվությունը, այդ թվում՝ բազմապիսի միջոցառումների կազմակերպումը մեծապես նպաստեցին, որ դիմեմ «SPIE»-ի կողմից  ֆինանսավորվող կրթաթոշակին և շահեմ դրամական խոշոր մրցանակ:

 

 

Երևանի պետական համալսարանը գիտելիքների անսպառ աղբյուր է:

 

Ֆիզիկայով հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս առանց երկմտելու կրթություն ստանալ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում։ Ֆիզիկայի ֆակուլտետը տալիս է հաջողության բանալին, եթե դու պատրաստ ես այն վերցնել։

 

Կարինե Հովհաննիսյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ECER 2022 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Ասուլիսի ժամանակ ներկայացվեցին համաժողովի կազմակերպման ընթացքը, ընտրված թեմայի արդիականությունը, ինչպես նաև ընդգծվեց համաժողովի կարևորությունը ՀՀ կրթական համակարգի զարգացման գործում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասուլիսի ավարտին տվեցին հարցեր՝ կապված համաժողովի, վերջինիս ընձեռած հնարավորությունների և ԵՊՀ-ում իրականացվող նկատելի բարեփոխումների վերաբերյալ։
ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԵՊՀ ՀԻՆԳ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ
Օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել Մաթեմատիկական միջազգային ուսանողական 29-րդ օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր: