05.05.2018 | 
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԱՄՆ ՖԼԵՏՉԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԱՄՆ ՖԼԵՏՉԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Լիլիթ Պետրոսյանն ամերիկյան Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում հանդես է եկել «Կրոնական ազատության վերաբերյալ միջազգային չափանիշները և ՀՀ փորձը» դասախոսությամբ:

Քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ Լիլիթ Պետրոսյանը 2018 թ.-ի հունվարից սովորում է Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում (ԱՄՆ, Բոստոն), որտեղ ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառման ժամանակ իր զեկուցման մեջ անդրադարձել է կրոնական ազատության վերաբերյալ միջազգային չափանիշներին ու հայկական փորձին։

 

Միջոցառմանը մասնակցել են Ֆլետչերի դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու ուսանողները:

 

Իրավագիտության բաժնի դասախոս Էլիզաբեթ Պրոդրոմոն իր բացման խոսքում անդրադարձել է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև ներկայումս ՀՀ-ում կատարվող իրադարձություններին՝ մասնավորապես ողջունելով ՀՀ-ում իրականացվող կրոնական ազատության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։

 

«Դասախոսության ընթացքում հիմնականում անդրադարձել եմ կրոնական ազատության վերաբերյալ միջազգային չափանիշներին, Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, ինչպես նաև ՀՀ-ում ընթացող օրենսդրական փոփոխություններին, որին հաջորդել են տարաբնույթ հարցեր և բուռն քննարկում,- պատմում է Լիլիթ Պետրոսյանը:

 

Միջոցառման ավարտին Իրավունքի և դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչները բարձր են գնահատել միջոցառման որակը, կարևորությունը, մասնակիցների ակտիվությունն ու ներկայացված թեմաները։

 

Նշենք, որ Թավիդյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող վեցամսյա ծրագրի նպատակն է ուսանողներին հաղորդել հանրային կառավարման ոլորտի գիտելիքներ և պրակտիկ հմտություններ:

 

Լիլիթ Պետրոսյանն Իրավագիտության ֆակուլտետի ամենաակտիվ ուսանողուհիներից է, ում ակտիվությունը և նպատակասլացությունը միշտ էլ դրական արձագանքների են արժանացել ֆակուլտետի ղեկավարության կողմից: Որպես ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ՝ նա մասնակցել է ««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի մշակմանը:

Այդ իսկ պատճառով էլ համալսարանականը հրավերք է ստացել ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի անդամ, Ֆլետչերի դասախոս Էլիզաբեթ Պրոդրոմոյի հետ համատեղ դասախոսություն անցկացնելու կրոնական ազատության և վերանշյալ թեմաների վերաբերյալ։

 

Վարդուհի Զաքարյան

Այլ նորություններ
«ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՍԵՐՏԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ». ԵՊՀ ԴՈԿՏՈՐ ՎԻԿՏՈՐ ՕՀԱՆՅԱՆ
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետի կրթական ծրագրերին:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 28 ՈՒՍԱՆՈՂ ԿՍՏԱՆԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Կենսաբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներն այս տարի առաջին անգամ փետրվար-մարտ ամիսներին մասնակցելու են արտադրական (մանկավարժական) պրակտիկայի, որը տևելու է 4 շաբաթ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Ղազարյանը: