22.04.2014 | 
Գիտություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
ԵՊՀ երիտասարդ համալսարանականներն ապրիլի 6-12-ը մասնակցել են «Լոմոնոսով-2014» միջազգային երիտասարդական գիտական համաժողովին:

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանն արդեն 21-րդ անգամ է, ինչ կազմակերպում է «Լոմոնոսով» միջազգային երիտասարդական գիտական համաժողովը:

 

Գիտական միջոցառմանը մասնակցում էին Մայր բուհի 8 ներկայացուցիչներ` ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, ՈՒԽ փոխնախագահ Վարդան Ղափլանյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Ցոլակ Ակոպյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտ Նաիրա Պողոսյանը, Կենսաբանության ֆակուլտետի մագիստրանտներ Ռուզաննա Մաթևոսյանը և Նելլի Գրիգորյանը, Պատմության ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Ալբերտ Բարսեղյանը և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոս Լեյլի Ալեքսանյանը:

 

ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանի խոսքերով` «Լոմոնոսով-2014» միջազգային երիտասարդական գիտական համաժողովին մասնակցելու հրավեր էին ստացել ԵՊՀ ևս 2 ներկայացուցիչներ, սակայն նյութական միջոցների սղության պատճառով հրավիրյալները չեն կարողացել մեկնել Մոսկվա:

 

«Երկու տարի առաջ ԵՊՀ ՈՒԳԸ և ՄՊՀ ուսանողական միության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ծավալված համագործակցության, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատանքի շնորհիվ արդեն գործնականում լուծվում են ԵՊՀ ներկայացուցիչների` «Լոմոնոսով» ամենամյա համաժողովի ընթացքում ՄՊՀ-ում կեցության և այլ խնդիրների լուծման կազմակերպական հարցերը, եթե նման անհրաժեշտություն մասնակիցներն ունենում են»,- նշում է Միքայել Մալխասյանը:

 

Միքայել Մալխասյանը և Վարդան Ղափլանյանը մասնակցել են նաև համաժողովի շրջանակներում անցկացվող ԱՊՀ երկրների երիտասարդ առաջնորդների գագաթնաժողովի աշխատանքներին: 

 

Այլ նորություններ
ՈՒԺԵՐԸ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) անց են կացնում դատախաղ-մրցույթ ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երկարամյա պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը միջազգային գիտական հանրության կողմից բարձր գնահատականի է արժանացել: