05.11.2019 | 
Ուսանողական
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՊՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱՄԱՍ
ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ մասնակցել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվող տեսական պարապմունքների շարային և կրակային պատրաստություններից:

ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նմանաբնույթ այցելության նպատակն էր տեսական պարապմունքների ամրապնդումը՝ շարային և կրակային պատրաստություններից:

 



«Ուսանողները ծանոթացան զորամասի տարածքին, եղան բուժկետում, արգելքների հաղթահարման գոտիում: Շրջայցն ավարտվեց պահակատուն այցելությամբ, որտեղ ուսանողները ծանոթացան կայազորային ու պահակային, ինչպես նաև ներքին ծառայության կանոնագրքերով իրականացվող ծառայություններին, որից հետո շարահրապարակում ծանոթացան նախապես տեղադրված զինատեսակներին»,- տեղեկացրեց Լ. Ղազարյանը:

 

 

Նա նշեց, որ մարտական ակումբի ստեղծումը և ակտիվ գործունեության ծավալումն արժանացել են զորամասի հրամանատարության հավանությանը. «Նրանք մեզ ջերմ ընդունեցին և պատրաստակամությամբ ուսանողներին ընդգրկեցին շարային պարապմունքներին»:

 



Հանդիպումն ավարտվեց շարային քայլով և երգով:

 



Մարտական ակումբի նախագահը նշեց, որ նմանաբնույթ այցելությունները շարունակական բնույթ են կրելու:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ 7-րդ մասնաշենքի բակում ուսանողները տոնեցին Տեառնընդառաջը:
«ՈՒԳԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՆՊԱՍՏԵԼ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ». ՈԻԳԸ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը նոր նախագահ ունի: Այսուհետ կառույցի աշխատանքները համակարգելու է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Փանոսյանը: ՈՒԳԸ նոր նախագահի հետ զրուցել ենք նրա ծրագրային քայլերի, առաջիկա անելիքների ու սպասվելիք միջոցառումների մասին: