23.02.2017 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՆՇԵՑԻՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՆՇԵՑԻՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Այս տարի նույնպես Վարդանանց սուրբ նահատակներին նվիրված միջոցառում էր կազմակերպվել հայոց հոգևոր մայրաքաղաքում:

Արդեն 8-րդ տարին է, ինչ ԵՊՀ մշակույթի կենտրոնը և Գևորգյան հոգևոր ճեմարանը Էջմիածնում կազմակերպում են այս միջոցառումը՝ ոգեկոչելու Վարդանանց նահատակներին և փառաբանելու նրանց սխրանքը: Այս անգամ իրենց ներկայությամբ պատվել էին Ծայրագույն պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, գերաշնորհ հայրեր, ուսանողներ և զինվորներ:



Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Ողջույնի իր խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, շնորհավորելով ներկաներին, նշեց. «ԵՊՀ ուսանողությունը, այսուհետ նաև մեր մայրաքաղաքի շատ բուհերի ուսանողներ սիրով և պատասխանատվությամբ են վերաբերվում այս տոնին, որը մեր ազգի համար շատ խորհրդանշական է: Տոնի բնույթն է այդպիսին՝ ժողովրդական և խորհրդանշական»:



ԵՊՀ-ի և Գևորգյան հոգևոր ճեմարանի համատեղ կազմակերպած միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցում էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի սաները:

Միջոցառման ընթացքում բանախոսությամբ հանդես եկավ պատմ. գիտ. դոկտոր Ալբերտ Ստեփանյանը: Հայրենասիրական երգերի կատարումներով ներկայացան ԵՊՀ-ի և Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախմբերը: Տոնական միջոցառումն իր հայրապետական օրհնությամբ եզրափակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը և հնչեց «Պահպանիչ աղոթքը»:

Հ.Գ.: Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Հայ առաքելական եկեղեցին Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրը տոնում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։