17.05.2019 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԳԼՈԲԱԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի 4 ուսանողներ, ծրագրի գործընկեր բուհի դասախոս Յուրի Նոսիկը և մագիստրոսական ծրագրի համակարգողներ Քրիստինե Գևորգյանը և Լիլիթ Միրզոյանը մայիսի 6-10-ը մասնակցել են «Գլոբալ դասընթաց. նոր տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ» դասընթացին:

Այն տեղի է ունեցել Բուենոս Այրեսի Սան Մարտին ազգային համալսարանում։ 

 

Դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների Գլոբալ կոմպուսի շրջանակում, որի նպատակն է այդ ցանցում գտնվող միջազգային 7 ծրագրերի ուսանողների և դասախոսների, համակարգողների հետ միասին քննարկել նոր տեխնոլոգիաների դերը և ազդեցությունը ժամանակակից աշխարհում, ինչպես նաև պարզել՝ արդյո՞ք նոր տեխնոլոգիաները ոտնահարում են մարդու իրավունքները, թե ունեն դրական ազդեցություն դրանց պաշտպանության ոլորտում:

 

 

Քրիստինե Գևորգյանի խոսքով, մայիսի 6-7-ն անցկացվել են պլենար-քննարկումներ, որոնց մասնակցել են տարբեր երկրներից ժամանած պատվիրակության անդամներ, փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Դրանց ընթացքում քննարկվել են նոր տեխնոլոգիաների ազդեցությունն ազգային, տարածաշրջանային և համաշխարհային տիրույթներում:  Իսկ մայիսի 8-ին և 9-ին մագիստրոսական 7 ծրագրերի ուսանողներ իրենց տարածաշրջանի համատեքստում ներկայացրել են դասընթացի թեման:

 

 

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքները և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի խմբի անդամները ելույթ են ունեցել մայիսի 9-ին, որի ընթացքում խոսել են Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում նոր տեխնոլոգիաների դերի և ազդեցության մասին:

Մայիսի 10-ին դասընթացի ներկայացուցիչները հանդիպել են Բուենոս Այրեսի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան 

 

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԿԱԴՐԵՐ ԵՊՀ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ
1960-ականներ. տեսանյութ այն մասին, թե ինչպես են ԵՊՀ տվյալ ուստարվա դիմորդները ծանոթանում ընդունելության քննությունների արդյունքներին: