25.08.2015 | 
Ուսանողական
ԵՊՀ ԹԻՄԸ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ «ԲԱԶԵ-2015»-ՈՒՄ
ԵՊՀ ԹԻՄԸ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ «ԲԱԶԵ-2015»-ՈՒՄ
Օգոստոսի 17-ից 24-ը Ծաղկաձորում անցկացվեց 13-րդ ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը:

Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս ամռանը Երևանի պետական համալսարանը «Բազե-2015» հավաքում հանդես եկավ արհեստավարժ թիմով: 9 հոգուց բաղկացած թիմն իր ուժերը փորձեց մարզական (սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր և լող), մշակութային (Բազե-երգ, Բազե-պար, Բազե-նորաձևություն, Բազե-նկարիչ), ինտելեկտուալ խաղեր (Բրեյն Ռինգ և Բազեր բանալի) մրցույթներում:

 

Համալսարանականները նախապես հայտագրվել էին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնում: Նախորդ տարիների համեմատ այս տարի ևս հարյուրավոր հայտադիմումներ էին ներկայացվել, սակայն ընտրությունը կատարվել էր՝ հաշվի առնելով

մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունն ու հաջողությունները նշված սպորտաձևերում, ինչպես նաև մշակութային ոլորտում:

 

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ ընտրության հարցում երկար են մտածել, քանի որ ներկայացված հայտադիմումներում անհամեմատ շատ են եղել լուրջ հաջողություններ արձանագրած ուսանողները. «Յուրաքանչյուր տարի ԵՊՀ ջոկատն ակտիվ մասնակցություն է ունենում «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում: Մեր ուսանողները ոչ միայն շնորհալի են, այլև ինտելեկտուալ, մարզասեր ու մշակութասեր: Այս փաստն էլ նպաստում է այն իրողությանը, որ ԵՊՀ ջոկատը մշտապես հաջողություն է արձանագրում»:

 

Թեև մասնակիցները լուրջ ակնկալիքներ ունեին վոլեյբոլ և նկարչություն մրցաձևերումում, այդուամենայնիվ Կապույտ ճակատում հանդես եկող ԵՊՀ ջոկատին հաջողությունը ժպտած Բրեյն ռինգ, սեղանի թենիս, շախմատ և պար ներճակատային մրցավեճերում: Ակտիվ համալսարանականները ներճակատային 4 մրցավեճերում գրավեցին 1-ին տեղը:

 

Վերժինե Բաժչաջյանը, ով սովորում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսում, հանդես էր գալիս «Սեղանի թենիս» սպորտաձևում: ԵՊՀ ուսանողուհին չի ժխտում՝ արել է ամեն հնարավորը՝ Մայր բուհի անունը բարձր պահելու համար: Վերժինեն ներճակատայինում հաղթելը, սակայն միջճակատայինում լուրջ հաջողություն չարձանագրելը տարօրինակ չի համարում, քանի որ մրցել է լուրջ մրցակցի հետ: ԵՊՀ ջոկատը ներկայացնող ուսանողուհին սեղանի թենիսը համարում է լուրջ ու պատասխանատու սպորտաձև:

 

ԵՊՀ ջոկատի ղեկավարը Հայկ Մանասյանը նշեց, որ անկախ արձանագրած արդյունքներից՝ ԵՊՀ-ն հաղթող է ճանաչվել, քանի որ եղել է Կապույտ ճակատում: Ինչպես Հայկը, այնպես էլ մյուս մասնակիցները «Բազե-2015»-ի ավարտից հետո Երևան են վերադարձել բուռն տպավորություններով: Նրանք անցկացրել են ոչ միայն յուրօրինակ հանգիստ, այլև ձեռք են բերել նոր ընկերներ:

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ Է ԳՈՐԾՈՒՄ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՈՒՇԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ Շուշան Ազատյանը վերջերս ավարտել է Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի ասպիրանտուրան (PhD)՝ ստանալով լեզվաբանության դոկտորի աստիճան: Նա վստահեցնում է, որ իրանագիտության լավագույն դպրոցներից մեկը գործում է ԵՊՀ-ում, և հենց ԵՊՀ-ն է նպաստել իր կրթության շարունակականությանը: Մայր բուհի շրջանավարտի հետ զրուցել ենք Թեհրանում ունեցած իր փորձառության և հետագա անելիքների մասին:
«ԵՊՀ-Ն ԻՆՁ ԸՆՁԵՌԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ԱՅԼԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ». ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՀԱԳՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Համալսարանական Վահագն Մուրադյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական հիմնարար գիտելիքներ և վերլուծական մտածողություն, որոնք նրան հնարավորություն են ընձեռել սովորելու արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում, այլև ուսանողական տարիների անփոխարինելի հուշեր և ընկերներ: