28.04.2022 | 
Կրթություն
ԵՊՀ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹՈՒՄ Է
ԵՊՀ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԹԻՄԸ 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹՈՒՄ Է
ՀՀ ուսանողական մարզական 23-րդ խաղերի՝ հրաձգության մրցաշարում ԵՊՀ թիմը 6-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվում:

Առաջնությանը մասնակցում էին ՀՀ 11 ուսումնական հաստատությունների հավաքական թիմեր:

 

Երևանի պետական համալսարանի թիմը 168 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:

Երկրորդ հորիզոնականում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմն է՝ 155 միավորով:

Երրորդ հորիզնականն զբաղեցրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը:

 

Թիմային մրցաշարից բացի՝ անցկացվեց նաև անհատական առաջնություն:

 

Տղաների անհատական պայքարում առաջին տեղը գրավեց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Եղիշե Ավագյանը:

 

 

Աղջիկների պայքարում առաջին կարգի մրցանակակիրը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանող Անգելինա Սայադյանն է:

 

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: