06.11.2017 | 
Կրթություն
ԵՊՀ ԹԻՄԵՐԸ ԿՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԵՊՀ ԹԻՄԵՐԸ ԿՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի կիսաեզրափակիչ փուլը:

ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող աշխարհում հայտնի ամենամյա մրցույթին ԵՊՀ-ն մասնակցում է 2000 թ.-ից: Մրցույթում ամենամեծ հաջողությունը գրանցվել է այս տարի մայիսին, երբ հաղթահարելով նախընտրական և կիսաեզրափակիչ փուլերը՝ ԵՊՀ թիմը եզրափակիչ փուլում աշխարհի 133 համալսարանների թիմերի միջև ընթացիկ պայքարում գոհացուցիչ արդյունքներ է գրանցել՝ լուծելով առաջադրված խնդիրներից 4-ը:

 

«ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի կիսաեզրափակիչ փուլին այս տարի մասնակցել են հայաստանյան չորս բուհերի 21 թիմեր: Մեզ հետ զրույցում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան և մրցույթի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ-ն եղել է նաև ընդունող բուհը:

 

«Հենց ԵՊՀ-ում կազմակերպվեց և առցանց ձևով անցկացվեց այս փուլը, որի խնդիրները նույն աստիճանի բարդությամբ էին, ինչ Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի խնդիրները, որը, ի դեպ, վերջին 7 տարիներին անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը»:

 

Վահրամ Դումանյանը փաստեց նաև, որ այս փուլին ԵՊՀ-ն և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացել են 6-ական թիմերով, Հայաստանի ամերիկյան համալասարանը՝ 7, իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ 2 թիմով:

 

«Լավագույն արդյունքը գրանցել է ԵՊՀ 1-ին թիմը, որը կարողացել է տրված ժամանակահատվածում լուծել 7 խնդիր: Լավագույն եռյակում են նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի 2-րդ և ԵՊՀ 3-րդ թիմերը»:

 

Տեղեկացնենք, որ մրցույթի հաջորդ փուլը տեղի կունենա Թբիլիսիում դեկտեմբերի 2-3-ը:

 

 

Այլ նորություններ
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ԳԵԹ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ
Ես Վարդուհի Մարգարյանն եմ: Սովորել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում և մասնակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու աշխատել եմ որպես հատուկ մանկավարժ-հոգեբան Արմավիրի մարզի Վանանդի միջնակարգ դպրոցում: