18.10.2021 | 
Հասարակություն
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ ՅՈՒՐԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ՊՐՈՖԵՍՈՐ ՅՈՒՐԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ
Երևանի պետական համալսարանը կրել է ցավալի կորուստ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրիկ Գաբրիելյանը:

Պրոֆեսոր Գաբրիելյանն ուսանել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի գերմաներեն լեզու և գրականություն բաժնում: 1982 թ. եղել է ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի լեզվահնչյունային կաբինետի վարիչը, 1988 թ. պաշտպանել է թեկնածուականը՝ միաժամանակ դասախոսելով ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնում, իսկ 1989 թ.՝ դոկտորական ատենախոսությունը: Շարունակել է իր գիտական գործունեությունն ինչպես հարազատ բուհում, այնպես էլ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում: 2004 թ. ԵՊՀ պրոֆեսոր է, եղել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ (1989-1991 թթ.), ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 009 խորհրդի անդամ (1998 թ.) 1999 թ. առ այսօր՝ ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ:

 

Վաստակաշատ պրոֆեսորը մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների և սեմինարների (Գերմանիայի Մաննհայմի, Ֆրանկֆուրտի և Հայդելբերգի համալսարաններ (1999 - 2010 թթ.)):

 

Մեկ տասնյակից ավելի ուսումնական, մեթոդական ձեռնարկների, երկումենագրության և

երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

 

Մայր բուհ ըսգում է սիրված ու անվանի համալսարանականի անժամանակ մահը և խորին ցավակցություններ հայտնում Յուրիկ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, գործընկերներին և ուսանողներին:

Այլ նորություններ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր «Միջազգային իրավական գործընթացներն Արցախի հակամարտության շուրջ» խորագրով բանախոսությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, իրավ. գիտ. թեկնածու Եղիշե Կիրակոսյանը: