19.05.2011 | 
Կրթություն
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
Մեկնարկեց ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված ոչ ֆորմալ սեմինար-դասընթացների շարքը:

«Երիտասարդական մասնակցությունը եւ արդի աշխատաշուկայում ինտեգրմանը խթանող գործոնները» խորագրով ծրագրի շրջանակներում իրականացվող սեմինար-դասընթացների շարքը բաղկացած է 2 երեւանյան փուլից, որից հետո կընտրվի 40 ուսանող, ովքեր կմեկնեն Ծաղկաձոր` ավելի խորացնելու իրենց գիտելիքները: Ինչպես այսօր` առաջին սեմինարի բացման ժամանակ, իր խոսքում նշեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դպրոցում առնչվելով ֆորմալ կրթության հետ` մի փոքր դժվար է անցնել ուսուցման այլ մեթոդի. «Փորձեք դո՛ւրս գալ պասիվ ուսանողի դերից եւ ձեզ լիովի՛ն դրսեւորեք»:

 

Կրթության այս ձեւաչափը ենթադրում է, որ փորձագետն ու ուսանողը, գտնվելով մեկ հարթակի վրա, փոխադարձաբար սովորում են եւ միեւնույն խնդրի շուրջ գալիս որոշակի եզրակացության: Դասընթացների այս շարքը համալսարանականների համար նորություն չէ: Սակայն արդեն ավանդական դարձած ծրագիրն այս տարի թարմացվել է: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի ուսանողները հայտ են լրացրել նաեւ էլեկտրոնային տարբերակով, իսկ անցկացման փուլերն ավելացել են` հնարավորություն տալով ուսանողներին թեման լավ ընկալելու: «Երեւանում կայանալիք երկու փուլերը հնարավորություն կտան Ծաղկաձորում ունենալու ավելի լավ պատրաստված լսարան եւ ավելի մեծ արդյունք»,- ասում է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։