27.02.2013 | 
Կրթություն
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ Է ԼԻՆԵԼՈՒ
Համալսարանականներն ինքնակենսագրական գրելու ու ճիշտ ներկայանալու հմտություններ են ձեռք բերում:

Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Ինչպես գրել CV եւ ինչպես անցնել հարցազրույց» խորագրով սեմինար-քննարկումը, որը նախաձեռնել էր ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը: Կենտրոնը «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում նախատեսում է նմանաբնույթ հանդիպումներ կազմակերպել՝ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներին ընձեռելով շահավետ աշխատանք գտնելու նոր հնարավորություններ:


Հանդիպման մասնակիցներին ողջունեց Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ով նախ ներկայացրեց հանդիպման նպատակը, այնուհետև ուսանողներին հորդորեց ավելի ակտիվ լինել ու պարբերաբար հետեւել կենտրոնի վեբկայքին: «Մայր բուհն ուսանողներին անվճար հիմունքներով սեմինարների ու լրացուցիչ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն է ընձեռում: Եվ առաջիկա 1-2 ամիսներին էլ նախատեսում ենք պարբերաբար անցկացնել նմանաբնույթ հանդիպումներ ամենատարբեր ընկերությունների հետ»,- ասում է Լիլիթ Հակոբյանը:


Հանդիպումը վարում էր «Օրանժ-Արմենիա» ընկերության հավաքագրման եւ համալսարանի հետ համագործակցության մասնագետ Նունե Մելքոնյանը, ով համալսարանականներին ճիշտ CV կազմելու ու հարցազրույցին հաջող ներկայանալու մի շարք օգտակար խորհուրդներ տվեց: Կենտրոնի աշխատակից Արմինե Հաջաթյանն էլ նշում է, որ վերջին շրջանում ուսանողներն ավելի ակտիվ են դարձել. «Հաղորդագրությունը տարածելուց մի քանի օր հետո բավականին մեծ թվով ուսանողներ են արձագանքում, իսկ հանդիպումները երբեք դատարկ լսարանով չեն անցնում: Աշխատում ենք միջոցառումներն այնպիսի ընկերությունների հետ կազմակերպել, որոնք սովորաբար ամենատարբեր մասնագիտությամբ աշխատակիցների կարիք են ունենում»:

Այլ նորություններ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՄԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆՀԱՏ ՀԻՄՔՆ Է ԱԶԳԱՅԻՆԻ». ՊՅՈՏՐ ՕՍԿՈԼԿՈՎ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր «Էթնիկությունը և ազգայնականությունը ժամանակակից աշխարհում» («Этничность и национализм в современном мире») հրապարակային դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայի պետական ինստիտուտի և Մոսկվայի պետական համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Պյոտր Օսկոլկովը:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում այսօր «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» (FMD K&L Europe) ՍՊԸ-ի ներկայացուցիչները հանդես են եկել մասնագիտական դասընթացով: