30.11.2022 | 
Կրթություն, Գիտություն, Հասարակություն
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ․ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ․ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Ակբա բանկ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ համատեղ մշակելու և իրագործելու գիտահետազոտական ծրագրեր ու նախագծեր։

ԵՊՀ սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի և բանկի՝ իրագործվելիք հետազոտական տարբեր ծրագրերը, ըստ այսօր ստորագրված հուշագրի, նպաստելու են ինչպես ֆինանսական ոլորտի, այնպես էլ կրթության ու գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը:

 

 

 

Կարևորելով գործարար աշխարհի մասնակցությունը կրթության ու հետազոտության կազմակերպման գործում՝ ԵՊՀ ռեկտոր Հ․ Հովհաննիսյանն այսօրվա հանդիպմանը փաստեց, որ այն անհրաժեշտ է ինչպես աշխատաշուկայի պահանջները հստակ ձևակերպելու, այնպես էլ նոր խնդիրներ առաջադրելու տեսանկյունից։

 

«Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի միջոցով մենք ցանկանում ենք լրացնել ոլորտում առկա բացերն ու հանրության շրջանում վերականգնել վստահությունը սոցիոլոգիական հետազոտությունների նկատմամբ։ Վստահ եմ, որ Ակբա բանկի հետ մեր համագործակցությունը կնպաստի ոլորտների զարգացմանն ու կընձեռի նոր հաջողություններ գրանցելու հնարավորություններ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։

 

«ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում բանկը պատրաստակամ է ներդնել իր՝ ավելի քան քսանհինգ տարիների ընթացքում կուտակած տեղական և միջազգային լավագույն փորձը, մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, որպեսզի համատեղությամբ նախատեսվող հետազոտական աշխատանքները բարձր արդյունքներ ապահովեն: Կարծում եմ, որ Ակբա բանկի ու ԵՊՀ սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի հետագա աշխատանքների արդյունքները նոր որակ կհաղորդեն հայաստանյան ֆինանսական ոլորտին»,- նշեց Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

 

 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին նաև համագործակցության արդյունքում սպասվող համատեղ գործունեության շրջանակն ու հետագա անելիքները։

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: