14.12.2021 | 
Մշակույթ
«ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԳՐՈՂԻ 200-ԱՄՅԱԿԻՆ
«ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԳՐՈՂԻ 200-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Դոստոևսկու աշխարհում» խորագիրը կրող միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս գրականության ամբիոնի դասախոս Վերա Ադամյանը ֆակուլտետի դեկան Պավել Բալայանի աջակցությամբ:

Միջոցառումը նվիրված էր ռուս մեծ գրող, գրականագետ, մտածող, փիլիսոփա, հրապարակախոս Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին:

 

 

Մեզ հետ զրույցում ամբիոնի դասախոս, միջոցառման կազմակերպիչ Վերա Ադամյանը նշեց, որ իրենց մեծ դժվարությամբ է հաջողվել մշակել Ֆեոդոր Դոստոևսկուն նվիրված միջոցառման անցկացման ծրագիրը, քանի որ Դոստոևսկի գրողին հնարավոր չէ  ամփոփել մեկ միջոցառման շրջանակում:

 

«Այնուամենայնիվ փորձեցինք ի մի բերել Դոստոևսկու՝ համաշխարհային գրականության գանձարանում ուրույն տեղն ունեցած վեպերն ու այսօր դրանք ներկայացնել հանդիսատեսին»,- ասաց մեր զրուցակիցը:

 

 

Միջոցառման ընթացքում նախ ներկայացվեց Ֆեոդոր Դոստոևսկու կյանքը, նշվեց, որ նա ծագում է ազնվական ընտանիքից, և որ նրա հայրը բժիշկ է եղել Մոսկվայի դաստիարակչական տան Մարիինյան հիվանդանոցում:

 

Թեև Դոստոևսկու ընտանիքը չքավոր էր, այնուամենայնիվ հիանալի կրթություն և դաստիարակություն է ստացել գրողը, ինչի համար ողջ կյանքում երախտապարտ է եղել ծնողներին։

 

Այնուհետև անդրադարձ եղավ նաև մեծ գրողի ստեղծագործական բեղուն գործունեությանը, հատկապես նրա, այսպես կոչված,  «մեծ հնգամատյանին», որի մեջ մտնում են խոհական վեպերը՝ «Ոճիր և պատիժը», «Ապուշը», «Դևերը», «Դեռահասը» և «Կարամազով եղբայրները»։

 

Հարկ է նշել, որ միջոցառման կազմակերպման և կայացման գործում իր ներդրումն է ունեցել նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ-ն:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՏԱՐԻՆ
Մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել կենտրոնի «Տարվա ամփոփիչ համերգ ու բիենալեի մրցանակաբաշխություն» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին հայաստանյան տարբերի բուհերի ուսանողներ:
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻ ԵՐԿԻՐ Է, ՈՐՏԵՂ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԿՐԿԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ». ԴԵՎԻԴ ՍԵՐԵՐՈ
Ֆրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի հրավերով այցելել է ԵՊՀ։ Նա ելույթ է ունեցել համալսարանականների համար ու վարպետության դաս անցկացրել կենտրոնի սաների հետ:
Դևիդ Սերերոյի հետ զրուցել ենք Հայաստան կատարած այցելության և ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ համագործակցության մասին: