01.10.2021 | 
IELTS՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԹԵՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
IELTS՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԹԵՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության շրջանակում այսօր կազմակերպել էր ինտերակտիվ տեղեկատվական հանդիպում IELTS՝ միջազգային ճանաչում ունեցող անգլերենի թեստի վերաբերյալ։

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի աշխատակից Լիլիթ Կասպարյանը, ողջունելով ներկաներին, մանրամասն ներկայացրեց քննության թեստի բովանդակությունը, կառուցվածքը, ընձեռած հնարավորություններն ամբողջ աշխարհում և Հայաստանում, քննություն հանձնելու կարգի մանրամասները, ինչպես նաև Հայաստանում առկա կենտրոնները, որոնք պաշտոնապես լիազորված են քննությունն անցկացնելու:

 

«IELTS-ը միջազգային քննություն է, որի նպատակն է ստուգել անգլերենի իմացությունը, այն կազմված է 4 մասից՝ լսողական, ընթերցանություն, գրավոր և բանավոր: Նշված բոլոր հմտությունները ստուգվում են ըստ IELTS-ի և անգլերենի իմացության չափորոշիչների: Այն բաղկացած է երկու մոդուլից՝ ակադեմիական և ընդհանուր»,- ասաց բանախոսը:

 

Ի դեպ, ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի բոլոր բուհերն ասպիրանտուրայի համար ընդունում են IELTS:

Հանդիպման վերջում անցկացվեց ինտերակտիվ հարցում, որի հաղթողին տրվեց մրցանակ։

Հասմիկ Ասլանյան