Ապրիլի 4-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում հյուրընկալվել էր Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նա համալսարանականներին ներկայացավ հայ-ամերիկյան հարաբերություններին նվիրված փոքրիկ դասախոսությամբ:
«Հայաստանը օրեցօր զարգանում է եւ ԱՄՆ-ն կանի ամեն ինչ` այդ գործում Հայաստանին աջակցելու համար, սակայն չպետք է մոռանաք, որ ձեր երկրի ապագան մեծամասամբ կախված է հենց ձեզանից` հայերիցդ»,- դասախոսության վերջում նշեց Էնթոնի Գոդֆրին:
Ելույթից հետո Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը պատասխանեց ներկաների հարցերին: Շոշափվեցին Ղարաբաղի Հանրապետության` հայ-ադրբեջանական բանակցություններում որպես բանակցող կողմ ներգրավելու, հայ-թուրքական հարաբերությունների եւ մի շարք այլ հարցեր:
Ներկաներից մեկը հարց բարձրացրեց ԱՄՆ Պետդեպարտամենտի 2006 թվականի տարեկան զեկույցում տեղ գտած այն արտահայտության մասին, թե Հայաստանը շարունակում է օկուպացնել Ադրբեջանի տարածքի 20%-ը: Ի պատասխան Էնթոնի Գոդֆրին նշեց, որ հայերը մտահոգվելու պատճառ իսկապես ունեն: Նա հույս հայտնեց, որ այդ «թյուրիմացությունը կհարթվի», բայց եւ հստակ չնշեց, թե հնարավոր է արդյոք, որ զեկույցի այդ ձեւակերպումը փոփոխվի:
Մի շարք հարցեր վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին:
«Սուրբ խաչ եկեղեցու վերաբացումն ինքնին առաջադիմական քայլ է հայ-թուրքական հարաբերությունների համար, սակայն ես ավելիին էի սպասում: Այդ իրադարձությունը հրաշալի առիթ էր, որը չօգտագործվեց»,- իր հիասթափությունը հայտնեց ԱՄՆ ներկայացուցիչը:
Պատասխաններից մեկում Էնթոնի Գոդֆրին հայցեց ներկաների ներողամտությունը, որ բոլոր հարցերին տալիս է դիվանագիտական պատասխան` նշելով իր` դիվանագետի մասնագիտություն ունենալու հանգամանքը:

«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդն առաջին անգամ կազմակերպում է «Գարնանային մեդիադպրոց» մեկշաբաթյա ծրագիրը, որի նպատակն է դիմորդներին ծանոթացնել մասնագիտությանը, բուհին և ֆակուլտետին: