28.09.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն, Հասարակություն
ԱՎՍՏՐԻԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ` «ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ»
ԱՎՍՏՐԻԱՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ` «ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍ»
ԵՊՀ միջազգային ֆակուլտետի կուրսերից մեկում այսօր դասախոսում էր ավստրիացի դիվանագետ Ալֆրեդ Միսսոնգին:

«Ավստրիայի առաջին եւ երկրորդ հանրապետությունների արտաքին քաղաքականությունը» թեմայով դասախոսության ընթացքում դիվանագետը մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին ոչ միայն ներկայացրեց վերոհիշյալ ժամանակահատվածում Ավստրիայի արտաքին քաղաքականությունը, այլեւ զուգահեռներ անցկացրեց ԱՊՀ պետությունների հետ:

 

Դասախոսությունից հետո ուսանողները հյուրին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: Ավստրիայի պատմության եւ քաղաքականության պատմության մասնագետն այսօր «Դիվանագիտություն եւ միջազգային հարաբերություններ» է դասավանդում տարբեր դիվանագիտական ակադեմիաներում: Տարբեր տարիներին զբաղեցրել է Ավտրիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը Մեքսիկայում, Վենեսուելայում եւ Պորտուգալիայում:

 

Եղել է Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ակադեմիայի խորհրդատու, ղեկավարել Վիեննայի դիվանագիտական ակադեմիան: «Նմանօրինակ մասնագետի դասախոսությունը ուսանողներիս համար կրկնակի դաս է, նախ նյութը մատուցում է ոլորտում թրծված մասնագետը, իսկ անգլերեն լեզվով դասախոսությունը հրաշալի հնարավորություն է օտար լեզվի գիտելիքներն ամրապնդելու համար»,- ասում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագ. 1-ին կուրսի ուսանող Անդրանիկ Կիրակոսյանը:

 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն առաջիկայում Ալֆրեդ Միսսոնգը ֆակուլտետում կներկայացնի թեմատիկ դասախոսությունների շարք:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՎԱՐԴԱՆ ԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանի անվան կրթաթոշակի համար հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը:
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ. ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Հանրային դիվանագիտություն 2021» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվել է «Արևելյան գործընկերության դերն ու նշանակությունն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրների վերափոխման գործընթացում. Հայաստանի փորձը» թեմայով սեմինար-քննարկում: