24.02.2010 | 
Կրթություն, Գիտություն
ԴՐԱՄԱՇՆՈՐՀ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՏԵՍՔՈՎ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՄՍԱԳՐԵՐԻ ՏԵՍՔՈՎ
Հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի (ՀՀՄՖ) կազմակերպած մրցույթում ԵՊՀ գրադարանը շահել է դրամաշնորհ:

Դրամաշնորհն այս անգամ փողի տեսքով չէ, պարզապես ԵՊՀ-ն հնարավորություն է ստացել անվճար միանալու ավելի քան 237 էլեկտրոնային ամսագրերի եւ ամսաթերթերի` մեկ տարի տեւողությամբ: ԵՊՀ գրադարանը` ի դեմս տնօրեն Աշոտ Ալեքսանյանի, (ՀՀՄՖ) նախագահող Ժ. Տույմեբաեւի եւ համանախագահ Մ. Շվիդկոյի կողմից, ստացել է հավաստագիր, որ մարտի 1-ից ԵՊՀ բոլոր ֆակուլտետները հնարավորություն ունեն օգտվելու ռուսալեզու գիտական ամսագրերից, որոնք տպագրվում են ռուսաստանյան տարբեր համալսարաններում եւ բուհերում:

 

ԵՊՀ գրադարանի տնօրենն ասում է, որ նման հնարավորություն ստացել են ԱՊՀ եւս 10 համալսարաններ: Այս բազան, ըստ Ալեքսանյանի, կարեւոր է ԱՊՀ բուհերի եւ նրանց գրադարանների համար, քանի որ այն ռուսերեն լեզվով է հրամցվում, այսինքն` հետխորհրդային գիտնականների համար ռուսալեզու գրականությունն առավել մատչելի է, քան` անգլերենով տրամադրվողը:

 

Իսկ ինչ վերաբերում է արտասահմանյան կամ անգլալեզու բազային, պարոն Ալեքսանյանի վստահեցմամբ, տարեկան 1.5 միլիոն դրամ է ծախսվում դրանք ապահովելու համար: «Այս ծրագրի հաղթանակը շատ ավելի կարեւոր է Համալսարանի գրադարանի համար, քանի որ այդ գրքերի եւ ամսագրերի առաքման դեպքում փոստային ծառայությունները բավականին թանկ արժեն: Բացի դրանից, ոչ բոլոր գրքերն ու ամսագրերն են, որ գործածվում են եւ իզուր ծախսեր են կատարվում, կամ ժամանակի ընթացքում ստացված նյութերը դառնում են ժամանկավրեպ»,-ասում է Աշոտ Ալեքսանյանը:

 

Մրցույթին մասնակցելու համար Պետհամալսարանը լրացրել է հայտ, որտեղ նշված է եղել, թե քանի ֆակուլտետ եւ դասախոս ունի ԵՊՀ-ն, ինչ ամբիոններ են գործում, գրադարանը ինչքան տարածք է զբաղեցնում եւ քանի ընթերցասրահ ունի: Այս բազայից կարող են օգտվել միայն համալսարանականները: Այս ինֆորմացիան, Ա. Ալեքսանյանի վստահեցմամբ, ուղարկվել է նաեւ մյուս բուհերին, որպեսզի հաջորդ տարում նրանք եւս մասնակցեն: Իսկ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում մարտի 23-26-ը տեղի կունենա ուսումնական սեմինար, թե ինչպես պետք է օգտվել այդ ամբողջ ռեսուրսներից:

Այլ նորություններ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ
Սեպտեմբերի 17-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ: