02.05.2011 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

«Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ու առնվազն երեք տարվա ղեկավար աշխատանքի փորձ:

 

Երևանի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում, իսկ ԵՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` կառուցվածքային ստորաբաժանման որոշումն առաջադրելու մասին և հավակնորդի գրավոր համաձայնությունը, բ) համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ծրագիր, հիմնադրույթներ), գ) երկու լուսանկար` 3x4 չափսի, դ) աշխատանքային գրքույկի պատճենը (բոլոր էջերը վերջին աշխատանքի վայրի կադրային ստորաբաժանման կողմից հաստատված), ե) ինքնակենսագրություն, զ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, է) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված), ը) տեղեկանք` մշտական բնակության վայրից, թ) գիտությունների դոկտորի աստիճանի և պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող վկայականների պատճենը, ժ) հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ, ժա) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել), ժբ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ, Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2011 թ. մայիսի 11-ից մինչև հունիսի 11-ը` ժամը 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս` 583-483: Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: